«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունից դիտորդուհին սկսել է ծննդաբերել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում քվեարկության մեկնարկից քիչ անց, հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով՝ «Նովոստի-Գրուզիա»-ն:
Կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կինը տղա է ունեցել, որին Facebook սոցիալական ցանցի վրացի օգտատերերն առաջարկում են անվանել ընտրություններում հաղթող թեկնածուի պատվին:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ PanArmanian Photo-ի