Այս տարվա նոյեմբերին 10 պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Նրա խոսքով՝ 98 բնակարանից կազմված համալիրը, որը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի շրջանակներում, շահագործման կհանձնվի նոյեմբերին, Երեւանի Ավան վարչական շրջանում: Հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել եւս 5 շենքեր՝ 338 բնակարաններով Ավանում եւ 272 բնակարաններով՝ Քանաքեռ-Զեյթունում:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: