ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 46/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ին` գիտակից վիճակում (ծնվ.1937թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: