Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում՝ Երվանդ Քոչարի կերտած հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Գրված է Parliament.am-ում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները,ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա էին նաեւ զոհված պետական գործիչների հարազատները: Ներկաները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: