Այս գիշեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Ջովանի դե Կարոլիսին:
Մարտը շարունակվեց բոլոր 12 ռաունդներում եւ կողային բոլոր մրցավարները միավորների 120-108,119-109,118-109 տարբերությամբ հաղթանակը շնորհեցին Աբրահամին:
Ոչ վաղ անցյալում Աբրահամը դարձավ ներկայումս Ռոբերտ Շտիգլիցին պատկանող երկրորդ միջին քաշային կարգում WBO տիտղոսի պարտադիր հավակնորդ: Շտիգլիցն ու Աբրահամն արդեն երկու անգամ ռինգում հանդիպել են, որոնցից առաջինում հաղթել է Արթուրը, երկրորդում՝ Ռոբերտը: Սակայն տիտղոսի համար նրանց միջեւ մենամարտը հնարավոր է միայն եկող տարի: Այդ պատճառով, «Allboxing»-ի փոխանցմամբ, Աբրահամի պրոումոթերները դրան ավելի լավ նախապատրաստվելու նպատակով որոշել են այս տարի նրա համար եւս մի մենամարտ կազմակերպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև