Ամերիկուհի Քենդիսը, որ զբաղվում է բոդիբիլդինգով, մկանների զանգվածն աճեցնելու նպատակով այնքան խթանիչ է օգտագործել, որ ժամանակի ընթացքում կին արմատից վերածվել է տղամարդու:
Սա եզակի դեպք չէ ԱՄՆ-ում եւ այդ երկրի առողջապահության նախարարությունն սկսել է լրջորեն մտահոգվել խնդրով: Մանավանդ, որ երեւույթի նկատմամբ կանայք ավելի զգայուն են: Անաբոլիկները չարաշահելու դեպքում նրանք անճանաչելիորեն փոխվում են. մարմնի ոչ բնութագրական հատվածներում մազեր են աճում, կոշտանում է ձայնը, փոխվում է ոչ միայն արտաքինը, այլեւ սեռական օրգանները: Եվ այդ ամենն, ի վերջո, հարվածում է լյարդին ու սրտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ