Հռոդոսում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունը:
Երեւանի «Միկան» եզրափակիչ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց «Պոլիտեխնիկային» ու վերջինի հետ միասին պայքարն ավարտեց թիմային 9,0 միավորով: Սակայն «Միկան» լրացուցիչ հաշվարկներով բրոնզե մեդալը զիջեց նրան: Իսկ մրցանակակիրների եռյակը կազմեցին Ռուսաստանի թիմերը. «Մոնտե-Կարլոն»` 14 միավոր, «Յուգրան»՝ 10,0, եւ «Պոլիտեխնիկան»՝ 9,0:
Եզրափակիչ տուրում մեր աղջիկներից Էլինա Դանիելյանն ու Լելա Ջավախիշվիլին հաղթանակ տարան, Հարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև