Ֆուտբոլի Ռուսաստանի պրեմյեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Ռոստովի» դարպասը եւ 30 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի «մաքուր» երկրորդ հորիզոնականում:
Մոսկվացիների կազմում կրկին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդիպման 15-րդ րոպեին 11 մետրանոցով մրցակցին պատժեց իր իսկ նկատմամբ տուգանային հրապարակում կոպիտ վարվելու համար:
«Սպարտակի» կազմում ակտիվ ու արդյունավետ խաղով աչքի է ընկել նաեւ մեր ընտրանում մեկ այլ խաղացող՝ Արաս Օզբիլիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև