Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ալմաթիում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 3:0 հաշվով հաղթելով ուզբեկստանցի Յասուրբեկ Լատիպովին՝ երկրորդ անգամ դարձավ այդ քաշային կարգում մոլորակի ուժեղագույն բռնցքամարտիկը:
«Բաքվում իմ առաջին հաղթարշավից հետո ես երկու պարտություն եմ կրել. Լոնդոնի օլիմպիական խաղերում եւ Ունիվերսիադայում: Դրանք մարզասերների շրջանում որոշակի հարցեր էին առաջացրել, թե աշխարհի չեմպիոն է, բայց պարտվում է: Այդ պարտություններն օգտակար եղան ինձ եւ ես սկսեցի այլ կերպ նայել մարզումներին եւ, ընդհանրապես, բռնցքամարտին եւ ապացուցել, որ կարող եմ կայուն բռնցքամարտիկ լինել», – Միշա Ալոյանի խոսքերը մեջբերել է «РИА Новости»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև