Իրանի դատական մարմինների պաշտոնյաների համաձայն, երկրում կախաղան է հանվել 16 ապստամբ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ապստամբներին կախաղան հանելով՝ Իրանի իշխանությունները վրեժխնդիր են եղել Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում սահմանապահների դեմ իրականացված հարձակման համար:
Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտակայքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 14 ծառայող:
Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության համաձայն, սահմանապահների ուղղությամբ իրականացված հարձակմանն ի պատասխան կախաղան հանված անձինք անդամակցել են Իրանի կառավարության դեմ պայքար մղող խմբավորումներից մեկին:
Կարդացեք նաև
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել Իրանի սահմանապահների ուղղությամբ հարձակման իրականացման համար:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում: