«Ո՞ւմ էր ձեռնտու. հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական, մարդկային, ամբիցիոզ հակումներին, բոլոր նրանց բախտը բերեց, եթե չասեմ ձեռնտու էր: Դրա հետևանք է նաև այսօրվա Հայաստանը՝ իր անսահման ճոխությամբ ու անսահման աղքատությամբ»,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին` ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը:
Նրա խոսքով, արդարադատությունը հենց նրա համար է, որ հասարակությանը ցույց տա. «Համոզի, որ այս խնդրում մեղավորը այ սա է, իսկ տուժողը՝ սա: Այս պարագայում հասարակությունն առանց արդարադատության հետեւություններ արել է՝ ով էր մեղավոր, ում էր ձեռնտու: Դրա մեղավորը ոչ թե մենք ենք՝ տուժող կողմը, որ ինչ-ինչ կասկածներ կամ խնդիրներ ունենք, այլ արդարադատություն իրականացնող մարմինը, որը կախված էր ու կախված է գործադիր իշխանությունից, որ դատավարությունը վարեց իր ուզած ուղղությամբ՝ արագացնելով, դանդաղեցնելով, դատավորին հիվանդացնելով, վկաների հիմնական մասին չհարցաքննելով, փաստաբանների առաջարկություններ չմերժելով, սրանից հասարակությունը հետևություն արեց»:
Դիտարկմանը, թե ձեզ էլ մեղադրեցին, որ ընդունեցիք վարչապետի պաշտոնը, նա արձագանքեց. «Այդ պարագայում, երբ բոլորը բոլորին կասկածում էին, պարզ չէր` ի՞նչ էր եղել երկրում, երկիրը անվստահության մեջ էր, մերժել եղբորս ընկերների՝ տվյալ ժամանակի գործող իշխանության առաջարկը, ո՞ւմ պետք է վստահեին: Էլ ով պիտի գար, ասեր թե այս խնդրում ով է մեղավոր»:
Արամ Սարգսյանի խոսքով` այն ժամանակ պարզ չէր, թե ով էր այդ դեպքի պատվիրատուն, բայց. «Դատական գործընթացները բերեցին հիմնավորմանը, որ գործող իշխանությունները ամեն ինչ արեցին, որ մինիմումը «հոկտեմբերի 27-ը » չբացահայտվի, և դա էր պատճառը, որ ես վարչապետ եղած ժամանակ ընդդիմադիր էի գործող նախագահին, և արդյունքը եղավ այն, որ ինձ աշխատանքից ազատեցին: Իրականությունը սա է»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու անուններ չի հրապարակում, Արամ Սարգսյանը պատասխանեց՝ անուններ տալուց չի վախենում, բայց. «Մարդուն սպանության մեջ մեղադրելը նույնչափ մեղք է, ինչքան սպանություն կատարելը: Դա պետք է ապացուցի դատարանը: Ես կարող եմ շատ մարդկանց կասկածել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անուններ չտալու պատճառը իհարկե ավելի շատ այն հույսն է, որ մի օր կարող է նշանակվել՝ մի
որևէ, ասենք Գերմանիայի պես երկրի դեսպան: Սա է Հայի հոգեբանությունը:
Իսկ չարագործներից դեռ կարելի է սպասել շատ ավելի սարսափելի բան, քան՝ հոկտեմբերի 27-ը, կամ
մարտի 1-ը:
Էս լոգիկայով ամենաշատը իրեն էր ձեռնտու, 27-ից մի քանի օր հետո ինքը դառավ վարչապետ