«Կարծում եմ՝ սեպտեմբերի 3-ից հետո կարիք կար Երևան կանչել ՀՀ Եվրոպայում հավատարմագրված բոլոր դեսպաններին, կարիք կար կոորդինացնելու աշխատանքը, պառլամենտական դիվանագիտության բոլոր գործիքները բոլոր մակարդակներում արդյունավետ օգտագործել: Այս աշխատանքը պետք է շատ լայնածավալ կատարվեր սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո»,-հոկտեմբերի 26-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ասուլիսի թեման էր «Վերջին արտաքին քաղաքական գործընթացները»:
Կարեն Բեքարյանը կարծում է նեղացած կեցվածք ընդունելու և ագրեսիվ գործողություններ իրականացնելու փոխարեն պետք է շտկել մեր իսկ բացթողումները: Նա հիշեցրեց, որ ընդունվել են որոշումներ Հայաստանի Միասնական տնտեսական գոտուն և Մաքսային միության միանալու վերաբերյալ և Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում լիիրավ մասնակցության ներգրավվածության վերաբերյալ.
«Արդեն իսկ խոսվում է ժամանակի մասին՝ մինչև դեկտեմբեր պիտի պատրաստ լինի Հայաստանի լիարժեք անդամակցության ճանապարհային քարտեզը: Եվ միևնույն ժամանակ կա կից արձանագրություն, համաձայն որի՝ Եվրասիականի բոլոր գործընթացներում, սկզբի շրջանում ոչ ձայնի իրավունքով, բայց որպես քննարկող, որպես մասնակից Հայաստանը կունենա իր պատվիրակը»:
Կարեն Բեքարյանի խոսքով, պետք է հաշվի առնվեր Մաքսային միության հետ առնչվել ցանկացող պետությունների ցանկը. «Երկրների ցանկը, կարծում եմ, մեզ պետք է ինչ-որ մի բան հուշեր. Երկրների ցանկի մեջ մտնում էին ոչ միայն ԱՊՀ ավանդական գործընկերները, երկրների ցանկի մեջ կա Թուրքիա, էլ չեմ խոսում, բավականին մեծ տնտեսական հզորություններ ունեցող Հնդկաստանի մասին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ