ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը վստահեցնում է՝ իրենց վերակազմավորված ՀՀՇ-ն ոչ մեկին դեմ չէ. «Նոր բան չենք ստեղծում: 25 տարի առաջ եղել է շարժում: Ոչ մեկին դեմ, ոչ մեկին ի հեճուկս ոչինչ չենք անում»:
Այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ժամանակ պարոն Իգիթյանն ասաց, որ կուսակցության մեջ չի լինելու առաջնորդ. «Կուսակցության մեջ չկա մեկը, որ բոլորը սպասեն այդ մեկին, թե երբ նա պիտի ինչ-որ խոսք ասի, որ բոլորը գնան այդ խոսքը արդարացնեն, առաջ տանեն: Ամեն մեկն ունի իր գաղափարախոսությունը: Դա էր ՀՀՇ-ն եւ դա է, ինչ ուզում ենք հիմա վերականգնել»:
Նա նաեւ անդրադարձավ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների պատճառաբանություններին. «Ի՞նչ են առաջարկում այսօրվա իշխանությունները ժողովրդին, ասում են, որ Ղրղըզստանի հետ պետք է մտնենք մի տեղ, որ դառնանք Բելառուսի նման երկիր, փաստորեն սա է մեր զարգացման գագաթնակետը՝ Բելառուս… Մենք Մաքսային միության դեմ չենք, չենք ասում սա վատ տեղ է, գնանք, թե չգնանք: Դեմ ենք, որ շեղվել ենք մեր պետական մոդելը ստեղծելուց»:
Նրա խոսքով, Մաքսային միությունը ինչ-որ բանի դեմ ստեղծված միություն է եւ Հայաստանին օգտագործում են. «Հայաստանին արդեն օգտագործել, պրծել են: Մենք, նույնիսկ Մաքսային միությանը քծնանքով տրվելով, չենք ունենա այն քաշը, որը ունի անգամ Ղրղըզստանը: Մեզ մի փոքր նպատակի համար են օգտագործել, որ ինչ-որ մեկին ցույց տան, որ նայեք կարող ենք ճնշել պետությանը եւ մի գիշերում նա կանի այն, ինչ ուզում ենք»: Վերջում էլ պարոն Իգիթյանն անդրադարձավ ԼՂՀ հակամարտությանը. «Եկեք պարզ խոսենք, արդյոք Մաքսային միությանն անդամակցելով ԼՂՀ հարցը լուծել են: Լեռնային Ղարաբաղը հայ ժողովուրդը կարողացել է պահել ավելի վատ վիճակում: Այն ժամանակ ոչ բանակ կար, ոչ էլ միջազգային հանրությունն էր տեղյակ՝ ինչ է կատարվում: Այսօր՝ 21-րդ դարում, Մաքսային միությա՞մբ պետք է պահենք Ղարաբաղը: Թող ցույց տան Պուտինի տված այն երաշխիքը, որով Ղարաբաղը ստացավ անվտանգության երաշխիք»:
Կարդացեք նաև
ՀՀՇ համագումարն այսօր ընտրեց վարչության կազմը 14 անդամով՝ Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Հովհաննես Իգիթյան, Կարեն Կարապետյան և այլն: Հոկտեմբերի 28-ին՝ վարչության առաջին նիստի ժամանակ, նրանք կընտրի ղեկավար կազմը: Հաստատվեց նաեւ կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինձ թվում է՝ այս բոլոր խոսակցություններն ավելորդ են: Հայաստանն այլևս չկա։ Կամաց-կամաց պիտի համակերպվենք այդ փաստի հետ։ Իսկ եթե կա էլ, ապա այդպիսի Հայաստան ոչ մեկին պետք չէ, նույնիսկ հայերին։ Գուցե միայն Գալուստ Սահակյանին և մեկ էլ իր ավելի ստոր տեսակին՝ Սերժ ․․․ մնացածը պարզ է։
Ավելացնեմ, որ 2013թ․ սեպտեմբերի 3-ը 1999թ․ հոկտեմբեչի 27-ի տրամաբանական ավարտն է։
Երաշխիք կա*ր հոկտեմբերի 27-ի համար,կա*ր հիմք:Խաբեբան խաբվելուց առաջ երաշխիք չի ունենում,ինչպես խաբելիս նրանից չեն պահանջել երաշխիք:
Հավատացնողը ստիպված է հավատալ …