Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳԲ-ից էլ մարդ կանչեք». Ռեպլիկ Խաչատրյանական դահլիճից

Հոկտեմբեր 26,2013 18:52

Կոմպոզիտորների  եւ երաժշտագետների միության  համագումարի ժամանակ Միության անդամ Արտեմ Ղազարյանը առաջարկեց քվեարկությունից առաջ անվանական ներկա-բացակա անել: Միության անդամները «կողմ» քվեարկեցին առաջարկին: 124 հոգուց 57-ը բացակա էին: Ներկաները որոշեցին, որ համագումարի աշխատանքները շարունակվում են, քվորումն էլ ապահովված է: Մարտին Վարդազարյանը առաջարկեց, որ ռեպլիկների համար էլ կարգ սահմանվի, որովհետեւ յուրաքանչյուր ռեպլիկ կարող է ելույթի ծնունդ տալ:

Մհեր Նավոյանի խոսքով. «Հասարակական կազմակերպությունների կյանքում նման պրակտիկա չի եղել, որ միության անդամների փոխարեն ներկայացուցիչները հանդես գան: Եթե այդպես լիներ, բոլորս մեր փաստաբաններին կհրավիրեինք, փաստաբանները համագումար կանեին, հարցը կփակվեր»: Այս խոսքով նա առաջարկեց, որ Արամ Սաթյանի եւ նրա կողմնակիցների իրավունքները ներկայացնող անձը չխառնվի միության գործերին:

«Օրենքի վերաբերյալ փաստաբանը ավելի լավ է հասկանում եւ կարող է լավ մեկնաբանել, քանի մեր շատ անդամներ: Միայն փաստաբանը կարող է ճիշտ մեկնաբանել օրենքներն ու խախտումները, մենք չենք կարող վստահված անձին մերժել իրավական դրույթների վերաբերյալ քննարկումներին»,-պնդեց Արամ Սաթյանը: Նա առաջարկեց հարցը դնել քվեարկության: Քվեարկությամբ  որոշվեց, որ ընդդիմադիր թեւի փաստաբանը ելույթ չի ունենալու: Մարտուն Իսրայելյանն էլ ասաց. «Սա դատ չի դատարան չի, որ որոշվի` ում ուր են տանում: Սա համագումար է, միեւնույն է՝ փաստաբանը ինչ էլ ասի, չեմ հասկանալու: Ես չեմ ասում՝ դա լավ է կամ վատ: Ուղղակի սա դատարան չէ, որ մեկին մեղադրենք, փաստաբանն էլ ներկա լինի»:

Փաստաբան Կարեն Մանուչարյանը հայտնեց, որ իրավական պետության սկզբունքներից մեկն այն է, որ ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է, իսկ ՀՀ Սահմանադրությունը իրավունք է վերապահում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդես գալ ներկայացուցչի միջոցով. « Ձեր միության անդամներից հինգ հոգի ինձ լիազորել են, որ իրենց կարծիքը հնչեցնեմ, կարծում եմ` կարելի է հարգել այդ  մարդկանց կարծիքը»:chorrord1

Այդ պահին Ռոբերտ Ամիրխանյանը պոռթկաց. «Ես չեմ պատրաստվում մասնակցել նման ֆարսի: Ես ասել եմ, որ վատ ենք աշխատել, բայց չեմ ասել, որ խախտումներ են եղել, որ փաստաբանն էլ չեղած խախտումներից խոսի»: Դահլիճից ռեպլիկ հնչեց.  «ԿԳԲ-ից էլ մարդ կանչեք»:

Երաժշտագետ Սվետլանա Սարգսյանը Ռոբերտ Ամիրխանյանին մեղադրեց մարդկանց ճնշելու, իշխանությունը իր ձեռքը վերցնելու մեջ. «Դուք չեք ղեկավարում, դուք իշխում եք միության անդամներին»: Այդ արտահայտությունից հետո դահլիճի ընդդիմադիր մասը պայթեց ծափահարություններից: «Ձեր մեծագույն մեղքն է, որ ամեն ինչ ձեր ձեռքն եք վերցրել, չեք կարողացել մարդկանց մղել աշխատելու»,-հայտարարեց տիկին Սարգսյանը: Ու հետաքրքրվեց, թե ուր է այն գումարը, որը նախատեսված էր Երաժշտագիտական ժողովածու տպագրելու համար: Նա կոչ արեց երաժշտագետներին դուրս գալ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունից, որովհետեւ այնտեղ իրենց ավելորդ են զգում:

Կոմպոզիտոր  Էդուարդ Սադոյանը ասաց, որ   յուրաքանչյուր կոմպոզիտոր կամ երաժշտագետ ազատ է ընդունվել կամ դուրս գալ միությունից: Ապա Ռոբերտ Ամիրխանյանին  խոսք ուղղեց. «Ձեր ամենաթունդ ընդդիմախոսներն ասում են, որ Ամիրխանյանը այն ավանդույթները, որ կային կոմպոզիտորների միությունում, խախտել է»:

Լեւոն Չաուշյանն էլ միացավ նրան. «Պարոն Ամիրխանյանի հիշողությունը դավաճանում է իրեն:  1994-ին Մանսուրյանն առաջարկեց անել «բաց» քվեարկություն, մենք էլ մեր մանդատները դրեցինք եւ ոչ թե շպրտեցինք ու ասացինք, որ կվերադառնանք, եթե լինեն օրինական ընտրություններ»:

Ռոբերտ Ամիրխանյանը որոշեց Սվետլանա Սարգսյանին պատասխանել, թե տնտեսված գումար կա, որով կարող են երաժշտագետների՝ վերլուծական հոդվածների շարքը հրատարակել: Նույնիսկ վարչության նիստում քննարկում է եղել այս թեմայով, բայց նրա ասելով. «Ոչ մի ռեակցիա չեղավ երաժշտագետների կողմից: Եթե ես պատրաստ չէի հրատարակել, ինչո՞ւ էի հրատարակելու որոշում կայացնում: Ի դեպ,  Սվետլանա Սարգսյաննն էլ անցյալ տարի մրցանակ է ստացել: Սա  էլ այն անտարբերության մասին, որ նա ակնարկում է»:

Էդուարդ Սադոյանը կրկին շարունակեց. «Մեր նավի տախտակները իրարից հեռացել են, ջուր է լցվում, մեր նավը կսուզվի, մեզ մի հատ էլ Ոդիսեւս է անհրաժեշտ, որ բոլորիս միավորի ու նավը տանի առաջ»,- միության մասին պատկերավոր ասաց նա:

Դավիթ Գիլանյանի ձեւակերպմամբ, համագումարը փողոցային «ռազբոռկա» է հիշեցնում, որն ազդում է իր նյարդերի վրա: «Մի փաստ բերեք, որ Ռոբերտ Ամիրխանյանը կաշառակեր է, յուրացումներ է կատարել, ու ես առաջինը դատի կտամ, բայց այս պահին փաստեր չկան: Ու այն խոսակցությունները, որոնք ապացուցված չեն,  քրեորեն հետապնդելի են»: Դահլիճում աղմուկ բարձրացավ: Միության որոշ անդամներ դուրս եկան դահլիճից, հայտարարելով թե ստալինիզմի հոտ է փչում:

Համագումարը աշխատանքերը կշարունակի վաղը՝ կոմպոզիտորների միության դահլիճում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՎ ՀԿԵՄ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴՀԱՌԱՋ
    Սաթյան Արամ-ամեն բան կարամ,Ամիրխանյան Ռոբերտ-ձեզ,բոլորիդ բերդ.Չաուշյան Լեւոն- Մեկ հոս,մեկ հոն,Երկանյան Երվանդ -դու գնա ձեր հանդ,Վարդազարյան Մարտին – մարդ էիր վախտին, Ռուխիկյան Ռիտա -ինչ ուզես՝ չի տա,Իսրայելյան Մարտուն- դու մտիր խոր քուն,Բաբայան Վահրամ- ախ,խնդամ թե լամ,Աճեմյան Վարդան -ախ,քեզ ինչ կարդան,Հայրապետյան Էդվարդ- անցավ,ու անդար ,Ալթունյան Ռուբեն՝ հիշում ե՞ս տրուբեն , Հարությունյան Յուրա-վերջ,էլ չկա ուռա,Ոսկանյան Արզաս- հերիք մեզ դաս տաս,Գալստյան Յուրա -բարեւդ ու՞ր ա,Երզնկյան Երվանդ- արտիստ ես,թե բանդ,Երջնկյան Լիլիթ- այ,եփած բլիթ,Անդրիկյան Արսեն -թողնում ե՞ս մարսեն,Սմբատյան Արմեն-մտքերդ թա՞րմ են,Արեւշատյան Աննա-Օ՜,դոկտոր է հիմա,Բաբայան Աշոտ-մռութը ճաշոտ,Շաքարյան Ստեփան-հարցրեք,գիտե ամեն բան,Սարգսյան Սվետլանա-առաջին դոկտորն էր նա,Զոհրաբյան Աշոտ-ոչ հեռու,ոչ մոտ, Գալստյան Ռուսլան-պասսիվ ես,թառլան,Զաքարյան Սուրեն-բա ձերոնք ու՞ր են,Օրբելյան Կոնստանտին-Միությունից հանեցին,Վլադիլեն Բալյան-սերդ գաղտնի դեռ մնա՞ց,Պետրոսյան Կոնստանտին-տեսա՞ր,ոնց քանդին,Սադոյան Էդուարդ –հավերժ ջահել վարդ,Զարիֆյան Նարինե- քեզ գովելը դյուրին է,Տեր Ղազարյան Զառա- չիմանաք թե գառ ա,Չթչյան Գեղունի-նրա նման ո՞վ ունի,Ռոստոմյան Ստեփան-այ,գտավ ճամփան,Մանսուրյան Տիգրան՝ անցյալն ու ներկան, Ասլանյան Նուբար՝ քեզ պետք էր,ՀԻՄԱՐ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031