Սանկտ Պետերբուրգի Իրինովի պողոտայում անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակել է Հայաստանի քաղաքացու վրա: Հայտնում է «Ֆոնտանկա» լրատվականը:
Հոկտեմբերի 25-ին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ Հայաստանի 31-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողը պատմել է, որ հոկտեմբերի 24-ին ժամը 23:30 10-րդ բնակարանի մոտ նրա և նրա ուղեկցի վրա անհայտ անձը կրակել է տրավմատիկ ատրճանակից և փախուստի դիմել: Ուղեկիցը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հետ կապված հետաքննություն է իրականացվում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ