Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. Հայերը բողոքում են «Որբերի գորգը» ցուցադրելու Սպիտակ Տան մերժման համար

Հոկտեմբեր 26,2013 18:09

ԱՄՆ-ի հայերը Սպիտակ Տնից և Կոնգրեսից պահանջում են թույլատրել Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի գործած հայկական պատմական գորգի հրապարակային ցուցադրումը, որը 1925թ. հանձնել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն արշավը սկսել է «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակումից հետո, ըստ որի, դեկտեմբերի 16-ին նախատեսված Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հայ մշակույթային հիմնադրամի և Հայկական գորգագործության միության օժանդակությամբ որոշել էին ցուցադրել «Ղազիր» գորգը, սակայն Սպիտակ Տունը մերժել էր տրամադրել այն, որը մոտ 20 տարի է պահվում է Սպիտակ Տան պահեստում:

Ցուցահանդեսի շրջանակներում գորգը պետք է ցուցադրվեր Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին:

Այս թեմայի հետ կապված «JNS» լրատվականը գրում է, որ ոչ միայն հայ համայնքը պիտի անհանգստանա Սպիտակ Տան որոշման համար, այլև հրեա համայնքը, քանի որ եթե Սպիտակ Տունը քաղաքական նկատառումներով (նկատի ունի թուրք-ամերիկյան հարաբերությունները) հրաժարվում է տրամադրել գորգը, վտանգ կա, որ նման բան կարող է պատահել Հոլոքոստի հիշատակի հետ կապված:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031