Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Խփում են ոչ թե անձնագրին, այլ դեմքին»

Հոկտեմբեր 26,2013 17:33

«Ես միանում եմ այդ ազատամարտիկների արդար պայքարին, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանի այդ խափանման միջոցի վերաբերյալ: Իշխանությունը հերթական անգամ  ավելի վիրավորական ձևով ապացուցում է, որ քաղաքական հիմքերով է ընտրում այդ խափանման միջոցը», -հոկտեմբերի 26-ին «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ժողովուրդը չի վստահում դատական համակարգին և դատական համակարգից դժգոհ են դիմողների ավելի քան 80 տոկոսը. «Նրանք, ովքեր շահում են գործը գիտեն, թե ինչ ճանապարհով է դա տեղի ունենում: Այսինքն՝ զուտ աշխատավարձի բարձրացումով փորձել փոխել որևէ վիճակ, դա ուղղակի որևէ քննարկության ենթակա չէ»:

Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական դերակատարությունը կարող է հարուստ գույներ ունենալ, որովհետև Արևմուտքի հարաբերությունները արևելյան երկրների հետ, մասնավորապես Իրանի, չեն կարող անընդհատ լարված մնալ:

Ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև տարածված խոսակցություններին, որ Ռուսաստանի դաշնությունը ցանկանում է վիզայի ռեժիմ մտցնել ԱՊՀ երկրների հետ: Նրա խոսքով, այդ խոսակցությունները չեն կարող հավաստի լինել. «Դա չի մտցվելու գոնե երկու առումով. նախ և առաջ Մաքսային միության պատճառով, երկրորդը, հենց այն պատճառով, որ Ադրբեջան-Հայաստան սահմանը պաշտպանված է»:

Տիկին Ալավերդյանը կարծում է, որ ռուսաստանաբնակ հայերը վտանգված են, և այդ վտանգը շարունակելու է սպառնալ այնքան ժամանակ, մինչև մենք շարունակում ենք բնակվել այս տարածաշրջանում. «Ինչպես ժամանակին Ժվանեցկին է ասել, խփում են ոչ թե անձնագրին, այլ դեմքին: Այսինքն՝ դեմքով են նրանք կողմնորոշվում»:

Տիկին Ալավերդյանի խոսքերով հնարավոր է ռուսաստանաբնակ հայերի վերադարձը, սակայն Հայաստանը տնտեսական, սոցիալական առումով պատրաստ չէ հետ ընդունել նրանց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031