Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրխանյանին հեգնեցին դահլիճից

Հոկտեմբեր 26,2013 15:31

Կոմպոզիտորների միության համագումարի ընթացքում այսօր տարաձայնություններ առաջացան՝ համագումարն անցկացնող մարմիններ ընտրելու ժամանակ: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը անգամ զայրացավ. «Թողեք աշխատենք, ես ձեզ համար Դոն Կիխոտ չեմ»: Ապա` կոմպոզիտոր Վահրամ Բաբայանին, որը վերջին շրջանում հակաամիրխանյանական ասուլիսներ էր տալիս, Վլադիլեն Բալյանը փորձեց կարգի հրավիրել. «Վարպետ ես վարպետ, անգամ քո ուսուցիչ Գրիգորի Իլյիչին ես գերազանցել քո վարպետությամբ»:

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը  հինգ հարց ուղղեց  համագումարին,

Ռոբերտ Ամիրխանյանից առաջ խոսք էր խնդրում Վահրամ Բաբայանը, սակայն Վլադիլեն Բալյանը նրան խոսքի իրավունք չտվեց. «Չեմ տալու»: Ամիրխանյանը պատրաստ էր զիջել ելույթի իր հերթը, սակայն նրան հրավիրեցին բեմ:

«Ոչ մի ամբիցիա մեզ օգուտ չի բերի, եթե պետք է հեռանամ, կհեռանամ եւ կլինեմ երջանիկ, ես ամբիցիաներ չունեմ, ինձ համար կարեւորը իմ եւ իմ ընկերների երաժշտությունն է, ես ուզում եմ, որ միությունը պահպանի այն ամենը, ինչ ժառանգել է իր մեծերից»,-ասաց գործող նախագահը:

Նա կոչ արեց բանականության պայամններում անցկացնել համագումարը եւ չարատավորել կոմպոզիտորների  միության սրբազան անունը:

Սրբազա՞ն՝ հեգնական ռեպլիկ հնչեց դահիճից: «Այո, սրբազան»,- ասաց Ամիրխանյանը եւ կոչ արեց բոլոր նրանց, ում տհաճ է իր խոսքը,  դուրս գալ դահլիճից: Նա նաեւ անհեռատես անվանեց այն մարդկանց, որոնք կոմպոզիտորների միությունը կապում են Սովետական միության հետ:

«Այն, ինչ կատարվում է կոմպոզիտորների միության հետ, բնորոշ է բոլոր միություններին, պատճառն այն է, որ մեզ տարիներ շարունակ տվել են խոստումներ, սակայն չեն իրագործել: 2004-ին Ազգային Ժողովի «շնորհիվ» ստեղծագործական միությունները դարձան ոչ առեւտրային կազմակերպություններ: Ջնջվեցին մեր բոլոր պատմական հետքերը, բոլոր հարցերը մնացին օդում կախված՝ առանց բացատրության: Նրանց գուցե վախեցնո՞ւմ էր  միություն բառը, որը, հավանաբար, կապվում էր Սովետական միության հետ, բայց չէ՞ որ կա Եվրամիություն, Իրանահայերի միություն…»,-տարակուսեց Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա ձեւակերպմամբ, դա միությունները կազմալուծելու եւ  ունեցվածքը նրանցից խլելու առաջին քայլն էր: Կոմպոզիտորների միության գործող նախագահը դիտավորություն անվանեց այն հայտարարությունները, թե քսաներկու տարի կոմպոզիտորների միությունը ոչինչ չի արել. «Այլ հարց է, եթե ինչ-որ բան արել ենք, բայց վատ ենք արել»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031