Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի». Քրիստոֆ Չեխը

Հոկտեմբեր 26,2013 15:21

«Հանդիպում են Ավստրիան եւ Հայաստանը» ծրագրի շրջանակում, այսօր ժամը 20:00-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենան ջազ-համերգ` Քրիստոֆ Չեխը եւ իր Եռյակը:

Ավստրիացի հայտնի կոմպոզիտոր, ջազ-երաժիշտ Քրիստոֆ Չեխը երկրորդ անգամ է Հայաստանում: «Մենք որպես ավստրիացիներ, պետք է հասկանանք, թե Վիեննայից այն կողմ, ինչ արմատներ կան: Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի»,-ասաց նա` հավելելով, որ Ավստրիայում առկա ազգային երաժշտության եւ ջազի միջեւ կան հակադրություններ: «Ազգայինը ծառայում է ավելի շատ տուրիզմի բնագավառում: Մեր ջազային կատարումներում եւս կան ազգային տարրեր»,-ընդգծեց երաժիշտը` նկատելով, որ, թեեւ ջազի հիմքում կոմպոզիցիան է, այնուամենայնիվ այն ենթակա է փոփոխության, քանի որ ջազում իմպրովիզներ շատ են լինում:

Դոկտոր Իռեն Զուխին էլ  ընդհանրական նմանություններ է տեսնում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ: Ըստ նրա` համերգի նպատակն է նաեւ սերտ հարաբերություններ ստեղծել երկու երկրների միջեւ մշակույթի ասպարեզում, ինչպես ինքն է ասում.«Թե՛ հայկական երաժշտությունը, եւ թե ավստրիական երաժշտությունը  մի տեսակ դուխ ունեն իրենց մեջ»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031