Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. « Եթե մտածում եք Վազգեն Սարգսյանը կհամաձայներ… սխալվում եք»

Հոկտեմբեր 26,2013 15:06

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով Հայաստանում վերջին բոլոր ընտրություններին գործել է համակարգ, որը ղեկավարվել է Մոսկվայից: «Դրա վկայությունն է՝ 2003 թվականին  նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր  երկրորդ ուժի երկրորդ փուլին՝ ժողովրդական շարժմանը չմիանալուն եւ դրանով իսկ հաղթող թեկնածուի հնարավորությունները փոքրացնելուն:

Թե 2008-ին նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի՝ քաղաքացիական գործընթացներին եւ հանրահավաքներին չմասնակցելը եւ մարտի մեկից հետո իշխանության հետ կոալիցիա կազմելը: Ինձ համար ակնհայտ է, որ այս ուժերին իրար հետ համերաշխեցնում ու ուղղորդում է ռուսական քաղաքական ուժը, որը համակարգված է գործում Հայաստանի ներսում գործող իրական ընդդիմադիր ժողովրդական ուժերի հետ: Մենք էլ պետք է ձեւավորենք համակարգ, որ համակարգն է մրցակցելու համակարգի հետ»,- այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, ինքը փորձում է եղբոր՝ Վազգեն Սարգսյանի գործը շարունակել, դիտարկմանը, թե նա ռուսամետ էր, իսկ դուք արեւմտամետ, ասաց, պարոն Սարգսյանն ասաց. «Դա կարող եք դուք այդպես համարել եւ այն մարդիկ, որոնք քիչ են ճանաչել Վազգեն Սարգսյանին եւ այն ուժերը, որոնց ձեռնտու է այդպես համարել…Վազգեն Սարգսյանը գործում էր հանուն Հայաստանի հանրապետության շահի: Եթե մտածում եք, որ Վազգեն Սարգսյանը համաձայն լիներ, որ Հայաստանը եվրասիական միության անդամ դառնար կամ ռուսական պաշտոնյաները գային այստեղ ու մեծ-մեծ խոսեին, թե հայկական բանակի փոխարեն այսուհետեւ ՀԱՊԿ-ը պետք է ներկայացնի  ՆԱՏՕ-ում, չարաչար սխալվում եք»:

Հարցին, թե ԵՄ- Վազգեն Սարգսյանը կողմ կլինե՞ր. «Միանշանակ Վազգեն Սարգսյանը ազատ շուկայական տնտեսության, հավասար մրցակցության կողմնակից մարդ էր: ԵՄ-ը կայացած կառույց է, Մաքսային միությունը, որպես այդպիսին գոյություն չունի: Մենք ուզում ենք ընտրություն անել մի բանում, որտեղ մեկում մենք ենք ուզում մաս կազմել, մյուսում՝ պարտադրում են: Դեմ եմ ցանկացած պարտադրանքին, առավել եւս այն պարտադրանքին, որը ապագա չունի»: Վերջում էլ հավելեց. «Մեզ համար նախանշել ենք մինիմում եւ մաքսիմում ծրագրեր. պետք է  ամեն ինչ արվի, որ Հայաստանը այդ գոյություն չունեցող, անհեռանկար, զուտ  Ռուսաստանի շահերից բխող Մաքսային միությանը չանդամակցի: Պետք է  ամեն ինչ արվի, որ Թեկուզ ոչ Վիլնյուսում, բայց հետագայում, Հայաստանը հնարավորություն ունենա համամարդկային արժեքներին համարժեք կյանքով ապրի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031