Քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացվեց Հայաստանի երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության արտահերթ համագումարը, որը նաեւ միության նախագահ պետք է ընտրի: Համերգասրահի շքասրահում բաժանվում էր գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հիմնական ընդդիմախոս Արամ Սաթյանի նախընտրական բուկլետ-ծրագիրը:
Մեկ ուրիշ խումբ էլ տարածում էր «Հայ երիտասարդ կոմպոզիտորները ասում են ո՛չ Ռոբերտ Ամիրխանյանի թեկնածությանը» վերնագրով թռուցիկներ:
Ռոբերտ Ամիրխանյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ իրենց համագումարում կկրկնվի գրողների միության համագումարի սցենարը եւ բանը կհասնի փոխադարձ վիրավորանքների, ասաց, որ հասարակության մեջ չարացածությունը աճել է, իսկ դա գալիս է սուտը հիմնավորելու ոմանց ցանկությունից: Մեր հաջորդ հարցին՝ նկատի ունի այն, որ իր ընդդիմախոսները ստո՞ւմ են, պարոն Ամիրխանյանը պատասխանեց. «Բա էս քանի ամիս է` ինչո՞վ էին զբաղված»:
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը չցանկացավ ԶԼՄ-ներին առանձին հարցազրույց տալ, ասաց, որ քանիցս արտահայտել է իր տեսակետը:
Կարդացեք նաև
Համագումարը բացեց անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, որը կարեւորեց Հայաստանի կոմպոզիտորական դպրոցի անուրանալի ներդրումը հայ մշակույթում:
Այնուհետեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Խաչատրյանի, Միրզոյանի, Հարությունյանի գործերը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամիխանյանը կմնա պատմությամ մեջ որպես տաղանդավոր կոնպոզիտոր ու ինտելեկտուալ հայ տղամարդ, իսկ Սաթյանին շնորհավորում եմ, թող օրինակ վերցնի Ամիրխանյանից ու իր էներգիան միավորի ու առաջ գնա….