Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արզումանյանը Արամ Մանուկյանին կասի՝ ի՞նչ է մտածում նրա անդաստիարակ արտահայտության մասին

Հոկտեմբեր 26,2013 14:26

«Այդ ժուլիկ-մուլիկները, երբ որ հայրենիքի ազատագրման համար պայքարում էին և բանտերում էին ժամանակ անցկացրել 88-ին, թե 2007-ին, 2008, 2009 թվականներին, ո՞ւր էր պարոն Մանուկյանը: Ես սովոր չեմ նման տերմինաբանություն լսել, եթե նա այդպիսի բառեր է օգտագործել, ես անձամբ իմ տեսակետը կհայտնեմ նրան ու կասեմ՝ ի՞նչ եմ մտածում նման անդաստիարակ արտահայտության մասին»,- այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ լրագրողներին  ասաց վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ավելի վաղ Henaran.am-ին հայտնած տեսակետը, թե ՀՀՇ-ի համագումարը մի երկու «ժուլիկի» համագումար է:

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, հարցին, թե արդյոք հաջողություն կունենա նորաստեղծ կուսակցությունը, Արզումանյանն ասաց. «Ես իմ առջև ինչ նպատակ դրել եմ, հասել եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031