Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ

Հոկտեմբեր 26,2013 13:51

 

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի  աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով:  Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը:

Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել  հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք  հանդիսացած ինչպես օրենսդրական և իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները: Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման,   ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաև ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի  ու հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Ներկայացված հաշվարկի յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու և առաջարկներ անելու հնարավորություն է ընձեռնվել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնցից ելույթ ունեցողները, սակայն, քննարկվող հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմնավորված և փաստարկված առաջարկ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձևավորված Երևան քաղաքում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը,  ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031