Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակմարիչների պատմությունը կրկնվում է

Հոկտեմբեր 26,2013 14:30

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին»  հայտնեց իր անհանգստությունը՝  գրքի հանդեպ իշխանության հերթական ոտնձգության մասին: Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանի գործարարներին պարտադրում են գնել ՀԴՄ «կրակմարիչներ», ինչը ժամանակին անարդյունավետ պարտադրվեց վարորդներին: «ՀԴՄ-ների 2012թ. օրենքում  փոփոխությունների արդյունքում եւ 2013թ. կառավարության երեք որոշումների համաձայն՝ գործարարը պարտավոր է 2013թ. նոյեմբերի 1-ից ունենալ 369.600 դրամանոց ՀԴՄ՝ այն դեպքում, երբ  բոլոր տնտեսվարողներն ունեն ՀԴՄ-ներ առանց WI-FI-ի, ինչը կարող է գնման մասին տվյալը ակնթարթորեն հասցնել հարկային տեսչությանը: Առաջին հայացքից պրոգրեսիվ օրենք է հարկերի հավաքագրման համար, սակայն սա բիզնես է՝ հօգուտ ինչ-որ մեկի»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե հակառակ դեպքում ՀԴՄ-ները կունենային այլընտրանքային ներկրողներ, ինչի արդյունքում  մրցակցային տարբերակներ եւ գների անկում կարձանագրվեին:

«Ամենախոցելի բնագավառը գիրքն է, քանի որ դրա գնողունակությունն ու շահութաբերությունը շատ ցածր են: Ստացվում է, որ տարվա շահույթը հազիվ կհերիքի ՀԴՄ գնելու համար»,- համոզված է Արմեն Մարտիրոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031