Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու. Տիգրան Սարգսյան

Հոկտեմբեր 26,2013 11:57

  Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:   Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին:

Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ընդհանուր առմամբ Իջևանում վերականգնվել և լուսավորվել են շուրջ 40 քանդակներ, որոնք  տեղադրվել են քաղաքի կենտրոնական փողոցներում:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաև Իջևանի հրապարակի տաղավարներում ներկայացված  Տավուշի մարզում ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ իրենց գործունեությունը սկսած ձեռնարկությունների արտադրանքներին, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ: Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը: Դիմելով համայնքի բնակիչներին Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք»:2Ijevan

Այնուհետև վարչապետը շրջել է համայնքի կենտրոնով և ծանոթացել ստեղծված պայմաններին: Կենտրոնն ունի ակումբային սենյակներ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով: Ծրագրով բարեկարգվել և ասֆալտապատվել է նաև համայնքային կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից  3,2 մլն-ը` «Դետրոյթի հայ կանանց  ակումբ»-ի կողմից: Կենտրոնին հատկացվել են 716 հազար դրամի արժողության գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ: Ոսկեպարի համայնքային նախկին կենտրոնի վթարային կառույցն ապամոնտաժվել է:

Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 97 մլն դոլար:

ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Կածի:Սրբեր կան, որ ածում են:
    Մի քանի շաբաթ լռելուց հետո նոր մարզպետի մասին լուր տարածեք և կտեսնեք, որ սահմանում զինվարներ են զոհվում:Խրոնիկական է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031