Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով

Հոկտեմբեր 26,2013 11:33

Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ մասնակցելու Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև   գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։ Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։

Այնուհետ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման, ճառագայթաբանության և մի շարք այլ բնագավառներում։ Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ևս իր լիազորությունների սահմաններում կաջակցի Երևանի և Մարսելի այս բուժհաստատությունների համագործակցությանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031