Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհամարձակվենք դատել պոռնիկներին»

Հոկտեմբեր 26,2013 12:59

Ընթերցողի սեղանին է Մերուժանի բանաստեղծությունների հերթական ժողովածուն՝ «Պոռնեզիա» վերնագրով: Դրանում ամփոփված են բանաստեղծություններ, որոնք, հեղինակի խոսքով, նվիրված են հասարակության կողմից դեռեւս բարոյազրկված զանգվածին: Բանաստեղծը ցանկանում է մեզանում վերացնել ուրիշի վրա հանիրավի քար նետելու սովորույթը՝ համոզված լինելով, որ պոռնկությունը որքան փողոցային,  նույնքան եւ առավել պալատական երեւույթ է, եւ այսօր աշխարհի հրապարակներում ու խորհրդարաններում ազատորեն վխտում են տղամարդկանց գայթակղելու ցանկությամբ տառապող կանայք:

«Առավոտի» հետ զրույցում  Մերուժանը կարծիք հայտնեց, որ պոռնկությունը մեծագույնն է բոլոր այն արվեստներից,  որի շնորհիվ փառաբանվում է գեղեցկությունը՝ իբրեւ հմայքի ու հրապույրի կենսաղբյուր: Այն հնագույնն է՝  կենդանական բնազդի դրսեւորման առումով, քանզի որպես կենսական անհրաժեշտություն՝  իր մեջ միաժամանակ համատեղում է կարիքը եւ կիրքը:

«Պոռնկությունը մարդկային  մտքի զարգացման պատմության վրա իր անուրանալի ազդեցությունն է ունեցել, ինչի վկայություններն են գրականության, երաժշտության եւ առավելապես գեղարվեստի կոթողները՝ կերտված կանացի գեղեցկության նմուշներից»,-  ասաց բանաստեղծը, հավելելով, թե ասվածի մասին են պերճախոսում անտիկ Հունաստանի էպիկական քանդակներն ու վերածննդի հանճարների ստեղծած կտավները: Այսօր աշխարհի երեւելի պատկերասրահներում հպարտությամբ են ցուցադրվում  Կլեոպատրայի, Սալոմեի, Ջուդիթի, Սուսաննայի, Մագթաղինացու, Դանայայի եւ այլ հանրահայտ պոռնիկների գեղեցկությունը ներկայացնող ստեղծագործությունները, որոնցով սքանչանում են բարձրաշխարհիկ ու  խստաճաշակ գեղագետները:

Մերուժանը հորդորեց. «Չհամարձակվենք դատել պոռնիկներին՝ մեզ նրանցից առավել համարելով ու համոզված լինենք, որ նման կանանց ներաշխարհում ազատությունը  միանգամայն յուրահատուկ իմաստ ու արժեք է ստանում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031