Դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի դեպքում եթե պարզվի, որ մեղավոր կա, ապա նա կպատժվի, մինչեւ նույնիսկ աշխատանքից կազատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշել է, որ ծանոթ է դերասանի մոր՝ Աննա Աղասարյանի Ֆեյսբուքում հրապարակած երկխոսությանը, այժմ ճշտումներ է անում, իսկ «Շտապօգնության» 2-րդ բրիգադի աշխատակիցների հետ հանդիպելու է երկուշաբթի, որպեսզի պարզի եղելությունը: Թագուհի Ստեփանյանը տեղեկացրել է, որ Սոս Ջանիբեկյանը, ըստ երեւույթին, թունավորվել էր, իրեն «Շտապօգնության» առաջին բրիգադը տեղափոխել է Հանրապետական հիվանդանոց, «Շտապօգնության» բժիշկը հերթապահ բժշկին ներկայացրել է, թե ինչ հիվանդ են բերել եւ թողել են նրան հիվանդանոցում:
Թագուհի Ստեփանյանը շեշտում է, որ եթե անգամ բժիշկը չի ասել, թե ինչ են սրսկել, ապա հիվանդանոցի բժիշկը կարող էր կապ հաստատել նրա հետ եւ ճշտել: Իսկ դերասանի մոր դժգոհությանը, թե անձեռոցիկը վերջացել էր, զուգարանի թուղթ տվեցին որդուն, «Շտապօգնության» ղեկավարը նշեց, որ դա արդեն եղել է հիվանդանոցում, ոչ իրենց մոտ: Այնուհետեւ պարզվել է, որ նրա մոտ սննդային թունավորում է, եւ անալիզ տալու համար պետք է տեղափոխեն «Նորքի ինֆեկցիոն» կենտրոն:
Նորից են կանչել«Շտապօգնություն», այս անգամ նրանց սպասարկել է 2-րդ բրիգադը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի