Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտ արիացի, բնավորությունը՝ առաքելական

Հոկտեմբեր 26,2013 12:30

Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձեւով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից: Հոգեւորականներից ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց այդ տեսությանը. հակառակը՝ բոլորը, այդ թվում նաեւ՝ եկեղեցական աստիճանակարգում քահանայից ավելի բարձր գտնվողները հաստատեցին, որ Հայ առաքելական եկեղեցին այն դեմարկացիոն գիծն է, որից անդին մարդը դադարում է հայ լինելուց: Գոռոզությունը, որքան հասկանում եմ, մահացու մեղք է համարվում, իսկ կարո՞ղ է արդյոք լինել ավելի մեծ ամբարտավանություն, քան ստանձնել այն դատավորի դերը, որը կորոշի, թե ով է հայ, իսկ ով հայ չի, կամ առնվազն՝ ով է ավելի լավ, ավելի «իսկական», ազգային ինքնությանն ավելի համապատասխանող, իսկ ով՝ երկրորդ կարգի՝ ավելի քիչ համապատասխանող կամ գուցե ընդհանրապես չհամապատասխանող անձ է: Կարո՞ղ է արդյոք որեւէ բարձրաստիճան կամ «ցածրաստիճան» հոգեւորական կամ որեւէ աշխարհական, մի խոսքով՝ որեւէ մեկս այսպիսի դեր ստանձնել:
Գերմանացիները շատ ավելի պրակտիկ եւ «հաշվարկող» ազգ լինելով՝ 1930-ական թվականներին իրենց ցեղին պատկանելու պարզ գործիք են գտել: (Համաձայնեք, տեր Ասողիկի առաջադրած թեստը բավականին բարդ է: Ես, օրինակ, կասեմ, որ ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իսկ տեր Ասողիկը կասի՝ «ոչ, դու աթեիստ ես եւ, հետեւաբար, հայ չես», եւ մեկս մյուսին չի կարողանա համոզել): Իսկ ահա գերմանացիները գնացին իրենց հատուկ «գիտական» ճանապարհով. վերցնում էին քանոնը, մոտեցնում էին մարդու գանգին եւ պարզ չափանիշներով ղեկավարվելով՝ որոշում էին՝ նա ճշմարիտ արիացի՞ է, թե՞, ասենք, հրեա է կամ սլավոն: Այսպիսով, «ցեղային ինքնությունը» որոշված էր, եւ ըստ այդմ՝ պարզ էր՝ տվյալ անձնավորությունը կոչված է իշխելո՞ւ, ծառայելո՞ւ, թե՞ ընդհանրապես գազային խցիկ գնալու:
Երբ Դոստոեւսկու վեպի հերոս Ռասկոլնիկովը առաջին անգամ եկել էր քննիչի մոտ ու սկսել էր շարադրել իր տեսությունը «սովորական» եւ «ոչ սովորական» մարդկանց մասին (վերջիններս, ըստ այդ տեսության, ավելի լայն իրավասություններ ունեն), Պորֆիրի Իվանովիչը սարկազմով հետաքրքրվում է. «Իսկ ինչպե՞ս տարբերել սովորականներին անսովորներից՝ կարելի՞ է արդյոք հատուկ հագուստ կամ կնիքներ հորինել»: Նույն տրամաբանությամբ՝ եթե տեր Ասողիկը կամ Մայր աթոռը պետք է որոշեն, թե ով է հայ, իսկ ով հայ չի, ապա թող գոնե մարդկանց տեղեկանքներ տան՝ Պողոսը հայ է, իսկ Կիրակոսը՝ ոչ: Հուսով եմ՝ այստեղ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի:
Վերջում եւս մի մեջբերում թեեւ ոչ քրիստոնյա, բայց նույնպես խելացի մարդու՝ Լաո Ցզիի մտքերից. «Եթե պալատը ճոխ է, ապա դաշտերը ծածկված են մոլախոտերով, իսկ հացի պահեստները բացարձակապես դատարկ են»: Որքան ճոխ են ապրում մեր աշխարհիկ եւ եկեղեցական իշխանավորները, այնքան մեծ անապատ է շուրջը գոյանում: Առաջին հերթին՝ հոգեւոր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (56)

Պատասխանել

  1. zonaLiberty says:

    Պարոն Աբրահամյան ինչպես միշտ շատ մեղմ, մտավորականի” Ձեզ հարիր կեցվածքով էք : Բռավո: Սակայն այս դեպքում պետք էր կներեք ,(քլնգել),քլնգել խաբեյության և ինքնախաբեյության
    մեջ խարխափող կղերին:

  2. Զավեն says:

    Փոքր ինչ համաձայն եմ այդ տեսության հետ:ինչու փոքր ինչ, քանի որ եկեղեցին նման բան իրավունք չունի ասելու,դա պետք է պարզապես,մենք մեր սրտերում զգանք,2.,հայ առաքելական եկեղեցին իրեն շատ հաեղինակազրկել վերջին տարիներին և այդ է պատճառը, որ սկսել է նման հայտարարություններ անել, քանի որ զգում է հայերի աճող արհամարական վերաբերմունքը դեպի իրեն.3. Հայ առաքելական եկեղեցու երբեք Աստվածաշունչ չեն կարդացել և չգիտեն թե ինչ տարբերություն իրենց կամ ռուս ուղղափառ եկաեղեցու միջև.Ինչու եմ մի փոքր համաձայն? քանի որ շատ ազգերի մոտ կրոնը դա ազգային պատկանելիություն է…հրեաներ, եզդիներ….եզդի մուսուլմանը այլևս եզդի չէ- նա քուրդ է:

  3. Gibindus says:

    – Արա ախպեր, հա՞յ ես:
    – Հա:
    – Բայց կայֆ ա, չէ՞:
    Եթե հայ լինելը “կայֆ ա”`սա մի խնդիր է: Բայց եթե դա արդեն դարձել է մեղադրանք, որ դատավորը պետք է որոշի`դա լրիվ ուրիշ հարց է: Իրականում, “հայ ես թե չէ” դատավճիռը գրեթե ոչինչ չի փոխում Հայաստանում`միևնույն է, բոլորն էլ փախնում են: Համարյա մարդ չի մնացել: Այ Ռուսատանն ուիշ է`հաճախ հայ լինելը հնչում է որպես “դատավճիռ”: Իսկ որ Տեր (թե՞ ընկեր) Ասողիկը “հայաչափ” է սարքել`ապրի ինքը: Ռացիոնալիզատորի թուղթ տվեք, թող գնա: Ի՞նչ եք չեղած տեղը ռասիստական բաներ “մոգոնում”: Բայց ստոպ, հլա մի րոպե: Կարո՞ղ է կարողանում է ղարաբաղցիներին էլ “չափել”: Վայ քու, արա… սկսվեց:

  4. Զավեն says:

    Ինչու եք հանել բառը..կամ գոնե փոխարինեիք մի այլ բառով:բայց նախադասությունն անիմաստ է ստացվել:

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Զավեն, Ձեր մեկնաբանությունից որեւէ բառ հանված չէ: Հրապարակվել է այնպես, ինչպես Դուք եք գրել:
      Շնորհակալություն:

  5. Simeon says:

    Հայ եկեղեցին վաղուց իրեն և հայ ժողովրդին դուրս է բերել ուղղափառ քրիստոնեությունից, ու այսօր էդ ճանապարհը անդունդի է հասցրել, քանի որ չեղած, համարյա դզած-փչած դավանանքի փոխարեն ջղագար ազգայնականություն է քարոզվում։ Դե, իսկ աղանդների դեմ պայքարն՝ էնպես, ձեռի հետ, քանի որ աղանդն աղանդի դեմ չի կարող պայքարել։
    Գոռոզությունն, իհարկե, մեղք է, հպարտությունն էլ։ 3Օ1-ով էլ պետք չի “հպարտանալ”, դա պատմություն է, որ կապ չունի ներկայի հետ, քանի “ովքեր առաջինն էին, կդառնան վերջինը”։ Լավ
    կլիներ, եթե էդ մարդիկ մեր մեղքերի համար երբեմն աղոթք անեն։

  6. Անահիտ says:

    Երբ քրիստոսը քարոզում էր իր 10 պատվիրանները, մի սպանիր, մի շնացիր, մի թալանիր և այլն, նա դա պատվիրում էր իր ցեղակիցներին ու դրա համար ուներ այդ հիմքերը, իսկ հայերը, որոնք դեռևս չէին “ընդունել” (պարտադրվեց դաժանաբար), ասում էին`
    1. Բարի միտք
    2. Բարի խոսք
    3. Բարի գործ
    Հավատքը դրսևորվում է ինքնակամ, այն պետք է լինի ազգային: Ճիշտ է ասված, եթե հավատքը մարդուն ներարկում են պարտադրելով, ուժի կիրառմամբ, ահաբեկչությամբ պարտադիր պայմաններ ստեղծելով, ապա այն առաջացնում է շահի զգացում և վեր է ածվում կրոնի: Իսկ կրոն նշանակում է լուծ, ասենք պարսկական, թուրքական, հայ հանցագործ-օլիգարխիական, լիսկայական և այլն: Եթե այսպես շարունակվի մենք կկորցնենք ինչ-որ մնացել է: Հավատքը, մշակույթը պետք է ազգայնանա, թե չէ եկեղեցի շինելով, աղոթելով,հայը հայից անջատելով, շախմատով, ֆուտբոլով, հրապարակում նունեին երգացնելով, թե տեսեք անկախություն ենք տոնում, ասողիկ-մասողիկներով կփոշիանանք և մի օր ասորիների կամ եզդիների նման փոքրամասնություն կլինենք մեր սեփական կամ օտար երկրներում: Դա հայաթափման ծրագիր է, որին նպաստում են արդեն քանի 10ամյակ թե օտարամոլ,փողամոլ, խաղամոլ իշխանությունները և դրանցից հետ չմնացող հայ կոչվող կղերականները:

  7. Garry says:

    Վախենամ, էս մի բաժանումն ամենավատը չլինի, թեև նոխկալիներից ա: Մոռացել եք, պարոնայք, որ մենք հայերս էլ ենք բաժանվում իրարից անհարկի, հաճախ սովորույթային ուժով մեզ բաժանելով երևանցիների, ապարանցիների, մարտունեցիների… բնազդաբար բաժանվում ենք աղպարների, եկածների, հնեաբնակների, տեղացիների ու փախածների, անամոթաբար բաժանում ենք չքավորների, քրջոտների և ունևորների, հաշվենկատորեն` իշխանասերների, պետականամետների ու ,,աբիժնիկների”, անարդարացիորեն` ,,օրինավորների” ու անօրենների, ցինիկաբար` արտոնություն տվողների, արտոնվածների ու հասարակների… Վերջերս սկսել էին բաժանել հավատացիալների ու ,,սուտի” հավատացիալների` աղանդավորների, (դրանց մեջ իհարկե չեն մտնում կեղծ խաչակնքվողները) և անհավատների, այսինքն` աթեիստների (ինչպես Ա. Աբրահամյանն ու ես): Դե ես Արամի կողքին ինձ հարմարավետ եմ զգում, բայց պատահել է, որ ճանաչել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ամենաբարձրն են գոռացել, որ իրենք հայ առաքելական եկեղեցու երդվյալ հավատացյալներ են, օրինավոր ու զտարյուն հայ, բայց ամեն կիրակի եկեղեցում մոմ վառելիս մեղքերի թողություն են խնդրել աստծուց ամենշաբաթյա կատարած հանցագործությունների համար… Հիմա, ճիշտն ասած, ինձ համար բոլորովին մեկ ա, Ասողիկն ինձ կհամարի հայ, թե` ոչ: Անապատում մարդն հազիվ հասցնի իրեն բաժանի գազաններից ու սողացող ամեն ինչից….

  8. Արսեն says:

    Շտապել ես, Ասողիկ, շտապել ես։
    Աշխատանքը չարած՝ արդյունքն ես ուզում, իսկ պետք է անեիր հետևյալը.

    Փուլ 1.Միատարր, առողջ հասարակության նախապայմանների ստեղծում. Անողոք պայքար կրոնական ցանկացած այլակարծության դեմ (ընթացքի մեջ է), հասարակության առաջին բաժանումը՝ առողջ մեծամասնության և նրան քայքայող այլասերված փոքրամասնության։ Այլասերված փոքրամասնության ֆիզիկական ոչնչացում։
    Փուլ 2. Միատարր, առողջ հասարակություն ունենալը. բացահայտել և հաշվառել ՀՀ ապրող բոլոր ոչ հայերին (բնակչության պետական ռեգիստր), ի ծնե հաշմանդամներին, արատավորներին, հոգեկան հիվանդներին (առողջապահության նախարարություն), չարակամ ծույլերին (ընթացքի մեջ է՝ իրագործում է կառավարությունը)։ Հասարակության երկրորդ բաժանումը՝ առողջ մեծամասնության և նրան քայքայող, անօգտակար կամ պարազիտ, այլասերված փոքրամասնության։ Անօգտակար կամ պարազիտ, այլասերված փոքրամասնության ֆիզիկական ոչնչացում։
    Փուլ 3. Միատարր, առողջ հասարակության ծպտյալ թշնամիների վնասազերծում. Բացահայտել և տարանջատել ամբողջովին առաքելական և ավանդական արժեքների նվիրյալներին այդ արժեքները ժխտող (աթեիստներ) կամ առերևույթ ընդունող բայց չկիրառող մարդկանցից։ Հավատաքննության ինստիտուտի իրավականացում։ Սահմանների փակում, կաթոլիկ, բողոքական, աղանդավոր, հավատափոխվաձ ոչհայ հայերի մուտքը ՀՀ կանխելու նպատակով։ Հասարակության երրորդ բաժանումը. առողջ մեծամասնության և նրան հակադրվող կամ չօժանդակող այլասերված փոքրամասնության։ Աթեիստների ֆիզիկական ոչնչացում, հավատացյալ ձևացողներին՝ համակենտրոնացման ճամբար։
    Փուլ 4. Միատարր, առողջ հասարակության վերջնական հաղթանակը. Սահմանադրության վերաշարադրում։ ՛՛Հայ առաքելական եկեղեցին հայ հասարակությանը ղեկավարող և առաջնորդող ուժն է։ Католикос – ум, честь и совесть нашей эпохи. Աստվածաշնչի պարտադիր ուսուցանում դպրոցներում։ Հայ առաքելական եկեղեցու պատմության պարտադիր ուսուցանում(ընթացքի մեջ է)։ Գործադիր, դատական իշխանությունների համապատասխանացում առաքելականությանը։ Պառլամենտի ցրում, օրենքներ հրատարակում է միայն Եկեղեցական Բարձրագույն Խորհուրդը կաթողիկոսի ղեկավարությամբ Աստվածաշնչի մեկնաբանության և աղոթքից հետո։
    Հայաստանի հանրապետությունը վերանվանվոմ է՝ Հայաստանի Առաքելական Հանրապետություն։

    Սիրելի Ասողիկ, առաջին և երկրորդ փոլերը չիրականացրած, միանգամից երրորդ փուլին համապատասխանող մտքերն եք գաղտնազերծում։ Ծեզ ճիշտ չեն հասկանա, հասարակությունը դեռ պատրաստ չէ։

  9. h0par says:

    իսկական հայը նա է, ով չի տիրապետում հայերենին եւ չի ապրում իր նախնիների հայրենիքում, հայերենին տիրապետող եւ նախնիների երկրում ապրողներից նրանք, ովքեր մսխում են բյուջեն եւ մաս-մաս վաճառում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

  10. Simeon says:

    “Անահիտ”-ի գրածը, ցավոք, արդեն մեր երկրում ոճի է վերածվում։ Չի կարելի հուսահատության գիրկն ընկնել ու հետ գնալ, երբ ճանապարհի մի մասն արդեն անցել ես՝ սխալ թե Ճիշտ։ Իսկ էդ “1-2-3”-ը զառանցանք է, ամեն ազգի մեջ էդպես իդեալական անցյալի ու ծագման մասին հեքիաթասացներն անպակաս են։
    Աստծո համար ընտրյալ ժողուվուրդը քրիստոնյաներն են, ոչ թե ինչ-որ “ցեղակիցներ”, հայեր կամ այլոք։ Հավատքը ազգային չի լինում, եւ Աստված ու Աստծո որդին ազգություն չունեն։ Հակառակ դեպքում խոսքը աղանդների մասին է կամ ազգ-աղանդի։

    • Անահիտ says:

      Ես աղանդավոր չեմ ու չեմ էլ լինի, և ձեր նման մոլեռանդ քրիստոնյա էլ չեմ, 1-2-3-ը ձեր աչքին է զառանցանք թվում, որն ընդամենը նորմալ մարդու արժանիքներ են, ձեր գրածից ինչ-որ “ընտրյալ ազգ”-ի հոտ ա գալիս:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Սիրելի ադդմիններ, եթե Simeon-ը եւ Անահիտը շարունակեն նույն ոգով, խորհուրդ եմ տալիս նրանց մեկնաբանությունները չհրապարակել:

  11. Ռուզան Սահակյան says:

    Ինտերնետը շատ հարմար վայր է՝ չիմացած թեմայով ՛՛վերլուծություն՛՛ կատարելու համար: Դե իսկ տեր Ասողիկն էլ՝ հարմար թիրախ՝ քարկոծելու: Կարծեմ ինքն էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, այնպես չէ՞: Իսկ կարելի՞ է միանալ նրա կարծիքին, թե՞ շատ հետամնաց ցանկություն է, պ-ն Աբրահամյան և այլ ազգակիցք…

    • Արսեն says:

      Իհարկե, համեցե՜ք։
      Հատկապես որ ասածին եք միանում?

      • Ռուզան Սահակյան says:

        Հատկապես տեր Ասողիկի այն ասածին, որն այսքան հետևողականորեն դառնում է քննադատության առարկա: Զարմանալի խանդավառ քննադատության: Անձամբ ես կարծում եմ, որ, օրինակ, ՛՛Ընտանիք՛՛ սեկտայի հետևորդները հայ չեն: Հայ չեն ու վերջ: Ասեմ ավելին՝ մարդ էլ չեն: Անասուն են: Դե գնացեք քարկոծեք մեր արատավոր քահանաներին, լեզու դրեք անարատ աղանդավորների, սատանիստների, մորմոնների բերանը: Կարծում եմ նաև, որ տեր Ասողիկը հենց սա էլ նկատի ուներ:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Հարգելի Ռուզան, խնդրում եմ հրապարակել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող այն անձանց ցուցակը, որոնք թյուրիմացաբար իրենց հայ եւ մարդ են համարում եւ որոնք, սակայն, ըստ Տեր Ասողիկ քահանայի եւ Ձեզ, հայ եւ մարդ չեն: Խնդրում եմ նաեւ նշել, թե որտեղ է գտնվում այն գրասենյակը, որը տալիս է հայ կամ մարդ լինելու վկայականը:

          • Ռուզան Սահակյան says:

            Պ.Աբրահամյան, ձեր խնդրած ցուցակը շատ նման էր հայտնի մի անեկդոտում մի ուսանողից պահանջվող այն ցուցակին, որում պիտի լինեին Հիրոսիմայի և Նագասակիի բոլոր զոհերի անունները մեկ առ մեկ:
            Փոխարենը կարող եմ ցույց տալ այն սահմանագիծը, որից այն կողմ մարդը դադարում է լինել բանական ու մնում է հավետ անասուն: Դա հենց այն կետն է, որտեղ գտնվում է ձեր փնտրած գրասենյակը: Ուրեմն՝ երբ մարդն ընդունակություն է ձեռք բերում կենակցելու սեփական զավակի, ծնողի, քրոջ կամ եղբոր հետ, մարդ հանդիսանալու վկայականից ցմահ զրկվում է: Դա ձեզ ավելի վառ օրինակներով կներկայացնեն քայքայիչ աղանդների դեմ պայքարի մասնակիցները:
            Իսկ ընդհանրապես, անկեղծորեն, չեմ հասկանում՝ ինչ առաքելություն եք ստանձնել՝ հայ լինելու ոմանց իրավունքները պաշտպանելու: Կարծեք թե ինչ-որ մի լուրջ բան փոխվում է, երբ մեկին ասում ես՝ հայ չես: Ի՞նչ է, Հրազդանի ձորում սեփական ընկերոջը զոհաբերած սատանիստի ազգային ինքնասիրությունը վիրավորվո՞մ է, երբ ասում են՝ հայ չես, թե՞ դրանից կախված՝ նրանց նպաստներն են քչանում:

          • Ռուզան Սահակյան says:

            Մի բան էլ ասեմ՝ չարաշահելով ձեր համբերությունը. ինքս ազգությամբ միայն կիսով չափ եմ հայ. մայրս զտարյուն սլավոնուհի է: Մկրտվել եմ, ինչպես մայրս, ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցում, չափահաս տարիքում: Զավակներս մկրտված են Հայ առաքելական եկեղեցում: Մենք բոլորս, այդ թվում նաև մայրս, Հայ առաքելականը մեր եկեղեցին ենք համարում, ու որևէ հակասություն մինչև հիմա մեր ու մորս միջև այդ հարցում չի եղել: Նույն ձևով ես մտնում եմ այն եկեղեցին, ուր մկրտվել եմ:
            Իմ ծանոթ ու սիրելի քահանաները երբեք ինձ չեն ասել՝ մի՛ մտիր ու մի՛ աղոթիր հայկական եկեղեցում: Իմ կարծիքով ավելի հանդուրժող քան հայկական եկեղեցին է, չեմ տեսել: Կարո՞ղ եք ասել՝ հայ եմ, թե՞ ոչ: Ձեր այս հարցադրումը արհեստական է, անհող, աննյութ: Միայն աղանդավորական կրքեր է բորբոքում:

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Շնորհակալություն մեկնաբանության համար: Դուք վերջնականապես պատռեցիք իմ դիմակը եւ ցույց տվեցիք իմ ապազգային էությաւնը:

          • Ռուզան Սահակյան says:

            Զարմանալի եզրահանգման եկաք. երբեք չեմ կարծել, թե դիմակ էիք կրում: Միշտ էլ հաճույքով եմ կարդացել ձեր հոդվածները՝ համաձայնվելով կամ չհամաձայնվելով ձեր կարծիքին: Իսկ տվյալ հոդվածի (նաև ձեր նախորդ հոդվածներից մեկի)վերաբերյալ պարզապես ուզում էի ասել, որ ձեր բարձրացրած հարցն ավելորդ կրքեր է բորբոքում, և որ մեր երկրում հայ համարվել կամ չհամարվելով մարդու կյանքում ոչինչ չի փոխվում: Ի վերջո, հայ համարվելը, եկեք խոստովանենք, չի նշանակում լինել մարդկային միակ բարձրագույն տեսակ: Ուրիշ բան, եթե տեր Ասողիկը ձեզ նյարդայնացնում է. միգուցե նրա մասին գիտեք բաներ, որ մենք չգիտենք: Բայց հավատավոր մարդուն դա չի հետաքրքրում. եթե իմ բժիշկը հիվանդ է, դա չի նշանակում, որ ես նրա խորհուրդները լսելով՝ անպայման կհիվանդանամ: Այսքանը:

      • Ռուզան Սահակյան says:

        Հարգելի Արսեն, ձեր հումորի տարօրինակ զգացումը շատ բեղուն է դարձնում գրելու ձեր ձիրքը: Բայց եթե ձեր մուսաները դուռ ու լուսամուտ են ջարդում՝ ինքնահաստատման համար, փորձեք նրանց ուղղորդել այլ ուղղությամբ, ոչ Հայ առաքելական եկեղեցու: Այլապես շատ եք ոգևորվում ու տրորում եք բաներ, որոնք շատերիս համար սրբություն են: Թղթակցեք գրողների միությանը:

  12. Արամ says:

    Իհարկե լավ կլիներ, եթե բոլոր հայաստանցիներին միվորեր նաև կրոնը: Բայց մենք արդեն 22 տարի պետություն ունենք և Պետության շուրջ հավանաբար պետք է միավորվեն ոչ միայն հայերը ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, այլև ՀՀ-ում ապրող բոլոր ազգերը:
    Իսկ մեր տեր հայրերը, հայր սրբերը, սրբազանները, Վեհափառը հո քարոզ չեն կարդալու աբորտի, կաշառք վերցնելու և տալու, անարդար դատելու, շվայտ կյանիքի համար Հոգուն սպառնացող վտանգների մասին: Անշառ թեմա է նացիոնալիզմը /Հայաստանում/, այն էլ անգրագետ ձևակերպված, կարելի է խոսել քննարկել, ազատ օրերին էլ ֆեոդալ-չինովնիկի կամ ֆեոդալ-ցեխավիկի ժառանգի քավոր լինել ու սանիկին բացատրել, թե ինչ ճարպիկ պապա ունի նա:
    Հայ առաքելական եկեղեցին, որի հետևորդ եմ, ռադիկալ ռեֆորմների /ոչ թե բարեշրջումների/ կարիք ունի, հակառակ պարագայում նրա հեղինակազրկումը կհասնի բացարձակի:

  13. Mariam says:

    Իսկապես ցավով եմ կարդում, թե ինչպիսի հեշտությամբ ենք քննադատում մեր նախնիներին. նրանք շատ ՛միամիտ ու տգետ՛ են եղել, մենք ավելի գրագետ ենք ու զարգացած:
    Անշուշտ, առաքելական եկեղեցու սպասավորները վերջին տարիներին պատվազրկել են իրենց և ժողովրդի մոտ առաձնապես հարգանքի չեն արժանանում: Բայց եկեղեցու և նրա սպասավորների ու կաթողիկոսի միջև հավասարության նշան դնելը նույնն է, ինչ որ պետության և իշխանությունների միջև: Չնայած վերջինս արդեն իրողություն է մեր հասարակության մեջ ու Հայաստանը շատերի շուրթերից հնչում է որպես մի առհամարհանք, նույնիսկ երբեմն որպես հայհոյանք:
    Լինենք աթեիստ, թե քրիստոնյա, մի բան անժխտելի է. հայ եղեղեցին դարեր շարունակ պետականություն չունեցող մեր ժողովրդի համար կատարել է պետության, հայի իքնապահպանման և հայ գրի փոխանցման միակ ՛ինստիտուտի՛ դերը: Եվ եթե այժմ որոշ Ասողիկ սպասավորներ իրենց դատավորների դեր են վերագրում, դա չի նշանակում, որ մեր հավատքը սխալ է և միայն տկարամիտներն են դրան հետևում, ինչպիսիք էին դարեր շարունակ մեր նախնիները:

  14. Լավատես says:

    – Հա՞յ ես:
    – Հա:
    – Բա խի՞ համը չես հանում:

  15. Լավատես says:

    Վազգեն 1, Գարեգին 1 եւ շատ շատերը նրանց նման ինձ համար եղել են մեր հայ մտավորականության ամենաբարձր կարգի մարդիկ, չնայած չեմ դավանել նրանց կրոնը: Նրանք ինձ համար պարզապես շատ հարգված հայեր են, որովհետեւ նրանք առաջին հերթին հայեր են, հետո մնացած բաներ:

  16. ՀԲՀԿ խոսնակ says:

    Թրաշս մաքուր է, մորուքս գեղեցիկ,

    Իսկը թղթախաղի վալետն եմ սլացիկ,

    Շաբաթը մեկ մի անկապ ապուշություն կգրեմ facebook-ում,

    Չէ որ անունս զուր չեն դրել Եզնիկ,

    Տեսնես քանի՞ մարդ է քննարկելու ասածս որպես լսողիկ,

    Այս հարցն է ինձ ամենից հուզում այս կյանքում անցողիկ,

    Քունս կորցրել եմ, դարձել եմ անհամբեր ու սպասողիկ:

  17. Liana says:

    Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդը նախ եւ առաջ երեւիթե պետք է ծանոթ լինի Քրիստոսի կողմից Առաքյալներին պատվիրված ուսմանը: Լինի ծանոթ կրոնի օրենքներին եւ հոգեւոր կյանքին, ապրելակերպը լինի ըստ Առաքելական ուսմունքի: Ձեր գրածից չեմ տեսնում, որ ծանոթ եք: Գտնում եմ, որ այն մարդը, որը չունի համապատասխան ապրելակերպ, իրավունք էլ չունի դատելու հոգեւորականի ասածը: Իսկ վերջում կասեմ, որ կրոնը մարդու կողմից ճիշտ ճանապարհով իր թերությունները, սխալները եւ թուլությունները հաղթահարելն է: Եւ հետո Աստծուց պատվիրվել է՝ Մի դատեք իմ քահանաներին: Կարողացեք հոգեւր կյանքով ապրել, հետո գոնե կարծիք արտահայտեք:
    Հաջողություն եմ մաղթում Ձեզ, ամենայն հարգանքով: Լիանա

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես շատ հեռու եմ կատարելությունից, եւ այնքան ամբարտավան չեմ, որպեսզի որեւէ մեկին դատեմ: Հոդվածի թեման սակայն այլ էր: Արդյո՞ք որեւէ մեկն իրավունք ունի որոշելու՝ թե ով է հայ, իսկ ով հայ չի: Արդյո՞ք դրա չափանիշը՝ մեր հավատքին պատկանելն է:

  18. Liana says:

    Կարծում եմ, որ հոգեւորականը ունենալով օրինակներ, որպիսիք են Մեր Հայ Սրբերը՝ Գրիգոր Լուսավորիչը, Մ.Մաշտոցը, Ս.Պարթեւը, Գ.Նարեկացին եւ մյուս հայ ժողովրդի արժանավոր եւ արժանապատիվ զավակները, որոնք Աստծո դեմը շնորհ են գտել եւ իրենց օրինակով շատերին օգնել եւ առաջնորդել, այդ իսկ պատճառով է ադպես արտահայտվել: Իմ կարծիքով ինքը խոսել է այն մեր ժողովրդի մասի վերաբերյալ, որոնք ոչ գիտակցաբար են ապրում եւ ծառայում են վատ օրինակ եւ առանց ամաչելու բարձրաձայնում են իրենց վատ արարքների մասին ու անգիտակցաբար վատ օրինակ ծառայում մյուսներին: Գիտակից մարդը նախ հասկանում է լավն ու վատը եւ դրանով է առաջնորդվում: Եւ երեւի թե այն մարդը, որի պատճառով շատերը ազգովի կամ ընտանյոք ամոթանք են կրում, եթե ինքը ուզում է իր ուզածով այլ ոչ Աստծո եւ մարդկային՝ բարոյական եւ սիրո օրենքներով ապրել, իմ կարծիքով շատ հեռու է Հայ կամ մարդ կոչում ունենալու իրավունքից: Սակայն այս խոսակցությունները զուր բան են, օգուտ է տալիս միայն մարդու իր վրա գիտակցաբար եւ անդադար աշխատանքը: Կարելի է փոխել միայն ինքդ քեզ՝ հետո քո օրինակով կփոխվեն կողքիններդ՝ սա Սուրբ Հովնան Ոսկեբերանի կողմից այսվածն է, եւ իմ կողմից ապրելու եւ առաջ գնալու հիմքը:Ես ինքս էլ կատարելությունից շատ հեռու եմ:
    Հարգանքներով Լիանա

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ամեն ինչ ճիշտ է, բայց պատասխան չի տալիս իմ հարցին՝ կաթոլիկ, բողոքական, աթեիստ հայը հա՞յ է, թե՞ հայ չէ: Տեր Ասողիկը կարո՞ղ է դա որոշել, թե՞ չի կարող:

  19. Liana says:

    Ոչ մեկս դա չենք որոշում, ազգի պատկանելությամբ ծնվում ենք: Ինչքանով ենք արժանի լինում եւ արժանիքներ ունենում ազգի զավակ կոչվելու, հարցը դրանում է, երեւի թե Տեր Հայրը վրդովված դրա մասին է խոսել: Իսկ ճիշտը մեկն է՝ ոչ կաթոլիկինը, ոչ բողոքականինը, ոչ էլ աթեիստինը՝ այլ Աստծունը; Եւ երբ մարդը Աստծո պատկերը կորցնում է այ դրա մասին է խոսքը եւ դա է բանաձեւը՝ չկորցնել Աստվածայինը: Իսկ քահանան իրավունք ունի մարդկանց խրատելու, դա Աստծուց օծմամբ տրված իրավունք է: Մեր քահանաները այն առաջին գծի զորքն են, որոնց հետեւը ժողովուրդն է: Իրենք վերցնում են իրենց վրա բոլոր հոգեւոր հարվածները եւ մեր աղոթքներն են շատ անհրաժեշտ իրենց համար, իսկ երբ հետեւից կանգնածները հարվածում են, այդ դեպքում ինչ կոչումի են արժանի: Քիչ են մեր սպասավորները եւ եկեղեցին դեռ կանգուն չի, սակայն մենք ենք նաեւ այդ եկեղեցին, ամենքս: Եւ երբ մենք Աստծո եկեղեցուց երես ենք թեքում կամ մեր ուզածով մեկնում հոգեւորը եւ մեր ուզածով սերմանում, այլ ոչ Աստծո սովորեցրածով այդ դեպքում մենք ովքեր ենք, Հայ՞ ենք;
    Հարգանքներով Լիանա

  20. mardagel says:

    Իսկ ասենք ՛Նու պագադին, հայ է ՞

  21. mardagel says:

    Մի թուրք մի օր ինձ հացրեց թե հայը դա ինչ է ազգ ,ցեղ, հավատք,կրոն թե կազմակերպություն ՞.

  22. Galust Yenokyan says:

    Իմ կարծիքով, «Աստծո» համար առաջնայինը Մարդ լինելն է, իսկ ազգային պատկանելությունը երկրորդական է եւ նա «Դրախտի» ու «Դժոխքի» ուղեգրերը «պարգեվուոմ» է ելնելով դրանից…

  23. mardagel says:

    հայը մնում ա հայ անկախ ամեն ինչից.

  24. անցորդ says:

    Liana says:Կարծում եմ, որ հոգեւորականը ունենալով օրինակներ, որպիսիք են Մեր Հայ Սրբերը՝ Գրիգոր Լուսավորիչը ՝
    Պետք է գիտենալ անցյալը՝ 301-ը դա նույն 1915 -ն էր , ի՞նչու 1-ին դեպքում՝ Գրիգորը ներկայացվում է որպես ՝՝Լուսավորիչը՝՝, իսկ 2-րդ դեպքում Թալէաթը, Էնվերը և այլոք մարդասպաններ:

    • Liana says:

      Հարգելի անցորդ,
      Ձեր գրածից տեսնում եմ որ չեք տարբերում առաջինին եւ երկրորդին; Գրիգոր Լուսավորիչը իր հավատի, իր տառապանքների, իր սիրո համար է դարձել Լուսավորիչ եւ ոչ մեկին չի սպանել: Հակառակն իր հոր մարդասպանության մեղքը քավելու համար ծառայել է հավատարմությամբ Տրդատ թագավորին: Ընդ որում նաեւ այնքան համեստ է եղել, որ չի կարծել, որ իրավուն ունի Հայրապետ լինելու եւ Աստծո կամքով է դարձել Հայրապետ: Իր աղոթքներով բժշկելով ու փրկելով մարդկանց Աստծո զորությամբ ապրել է:
      Թալեաթը, Էնվերը եւ մյուսները, ովքեր մարդկանց են սպանել անաստվածությամբ տարված ոճրագործներ են: Մահմեդականության մեջ էլ սպանությունը մեղք է եւ համեմատելու եզրեր
      այստեղ չկան:
      Հարգանքներով, Լիանա

    • Mariam says:

      Հարգելի անցորդ, ինձ համար անհասկանալի է, թե ինչ ընդհանրություններ եք գտել Թալեաթի և Գրիգոր Լուսավորիչի միջև: Միգուցե կոնկրետ օրինակներ բերեք?

  25. Ara says:

    Տեր Ասողիկը շատ կարգին մարդ է, նա չի կարող որոշել այս կամ այն մարդու հայ լինել չլինելը, որովհետև դա երկրորդական և ոչ շատ կարևոր հանգամանք է, որը իր հետ բերում ինչպես լավ, այնպես էլ վատ հետևանքներ:

  26. անցորդ says:

    Liana – ին
    Աստծո կամքով է դարձել Հայրապետ
    Իր աղոթքներով բժշկելով ու փրկելով մարդկանց Աստծո զորությամբ ապրել է:

    Օրիորդ, Ձեր տարիքում արդեն դադարում են հավատալ տարատեսակ հեքիաթների, նամանավանդ գրված կղերավորների կողմից: Չգիտեինք, որ մեհյանների ոչնչացումը, քրմերի և քրիստոնեությունը չընդունածների մասսայական կոտորածը համեստության դրսևորումներ են:
    Հետաքրքիր է իմանալ, թ՞ե ինչպես նրան հայտի դարձավ աստծո կամքը, որ ինքը պետք է լինի հայրապետ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի անցորդ, Դուք մոտենում եք այն սահմանագծին, որտեղ կարող եք վիրավորել մեր՝ քրիստոնյաներիս զգացմունքները:

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Արամ Աբրահամյան, ինձ համար զարմանալի է, ուրեմն «քրիստոնյաներիս զգացմունքները» ավէլի առաջնային է քան ճշմարտությանն բացահայտման ուղղված բանավէճը… Օրինակ ես ինչպես եվ Լիանան կարծում եմ որ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեվը Սուրբ են , բայց ոչ թե Սուրբ, որովհետեվ Քրիստոնեական Առաքելական Եկեղեցու հետեվորդներ են, այլ իրենց կողմից մտահղացված եվ ստեղծած Հայ գրերը սրբություն են դարձել մեր ժողովրդի համար.քանզի ծառայել են ԳԻՏԵԼԻՔԻՆ, եվ «սբություն» հէնց դրանում է իմ կարծիքով: Ես որեվե մէկի հավատի կամ կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակ չունեմ եվ չեմ ունեցել, իմ հարազատներից եվ մոտիկ ընկերնէրից շատերը հավատացյալ են, բայց ինձ միշտ հետաքրքրել է թե ինչու Ամենակարող եվ Ամենաստեղծ Աստվածը պիտի նմանվեր մի տգետ իշխնխվորի, որ պահանջեր որ իրե պաշտեն, իր համար աղոթեն, եկեղեցիներ կառուցեն… Ես ինչքան խելացի անհատների եմ ճանաչել բոլորն էլ համեէստ անհատներ են եղել, ոչ մեկի մտքով չեր անցնի որ մեկին վախեցնեն « թե պիտի ազնիվ լինէս թե չե Երկնային արքայության փոխարեն կարժանանաս դժոխքի…»
        Ես աշխատում եմ ծանր մտավոր եվ ֆիզիկապես հիվանդ երեխաների հետ շաբաթը հինգ օր, եվ այդ հինգ օրվա ընթացքում հաճախ ուզում եմ հասկանալ որն էր իմ դժբախտ աշակերտների մեղքը, որ իրեց երկրային կյանքում Ամենակարողը իրենց դատապարտել է դժոխքի տանջանքներին, իսկ ինձ անձամբ ծանոթ Հայ Առաքելական Եկեղեու այսօրվա « Հայկականության մարգարեներից» մեկը որ իրեն անառականության, որկրամոլությամբ եվ գանձասիրությամբ կարող է մրցել հենց ՍԱՏԱՆԱՅԻ հետ, այսօր, անպատիժ, վայելում է Հայ հավատացյալ հասարակության «հարգանքն ու պատիվը» մեր Հայրենիքում:

    • Liana says:

      Հարգելի անցորդ,
      Նախ 37 տարեկան տիկին եմ, երկու բարձր դասարանցի տղաների մայր: Ունեմ կյանքի բավականին մեծ փորձ: Իսկ ինչ վերաբերվում է հրաշքներին, ապա ինքս անձամբ եւ հրաշքներ եմ տեսել, որը ոչ մի մարդ չի կարող բացատրել եւ հոգեւորին եմ եկել կյանքիս ընթացքում պատասխաններ ստանալու համար: Եւ այժմ էլ չկա մի բան, որ ես Աստծուց խնդրեմ ու չստանամ: Ունեմ եւ կրթություն եւ մարդկանց սիրում եմ ու շփվում իրենց հետ; Շփում ունեմ շատ հոգեւորականների հետ, որոնց սիրում եւ հարգում եմ, եղել եմ Երուսաղեմում եւ կցանկանամ, որ Դուք էլ կարողանաք հասկանաք, որ կյանքը լի է հրաշքներով, ոչ թե միայն մեր տեսողության դաշտի մեջ գտնվածով:
      Հարգանքներով Լիանա

  27. Nem says:

    Տարիներ առաջ մեկը հայկական ազգանունների մասին գիրք եր գրել և հռուստացույցով
    հարցազրույցի ժամանակ վստահաբար ասում եր, որ հայ են նրանք ում ազգանունները
    վերջանում է` յան, յանց, ունց, մեկմեկ ել ելի-ով:
    Հիմա, գրքի և հեղինակի մասին վաղուց մոռացել են:
    Սա ել նման մի անմիտ խոսք է, կանցնի կգնա:
    Ես տեսել ու ծանոթ եմ մարդկանց, որոնց ազգանունը լսելիս զարմանում,տարակուսում,մեկ մեկ ել
    սառսռում ես: Բայց դրանք բարեպաշտ մարդիք են, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու
    հիմնական կորիզը տվյալ համայնքի: Եվ կեցցե տեր հայրը որ սպասարկում է այդ համայնքում:
    Անունը չեմ տալիս ,
    բարդ ժամանակներ են չգիտեմ լավություն կանեմ թե վատություն…

  28. Nem says:

    Ներեցեք կօգնեմ բառի անճշտության և այլիք եթե կան:

  29. անցորդ says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – ին
    Պետք է, որ տեղյակ լինեք ֆրանսիացի Վոլտերի մասին ՝
    “Я могу быть не согласен с вашим мнением, но я отдам жизнь за ваше право высказывать его.
    Чтобы узнать, кто властвует над вами, просто выясните, кого вам не позволено критиковать”. (ВОЛЬТЕР).
    Ձեր զգացմունքները չե՞ն վիրավորվում, երբ քահանան ( տերտերը,եպիսկոպոսը, …) իրեն հովիվ է համարում , իսկ հավատացյալ ժողովրդին՝ հոտ:
    Կճոյանը ( և մյուսները) քար են կտրել՝ ինչպես թ՞ե, հոտից ինչ-որ մի ոչխար հանդգնում է հանդիմանել հովվին՝ իրենցից խորոված պատրաստելու, իրենց հաշվին ցոփ ու շվայտ կյանք վայելելու, … մեջ:

  30. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Որքան վիրավորական է աշխարհում ապրող հայերին, որոնք իրեն հայ են համարում, որեւէ չափանիշով զրկել հայ լինելու իրավունքից, այնքան վիրավորական է Գրիգոր Լուսավորչին Թալեաթի հետ համեմատելը:

  31. Վալոդ says:

    Հարգելի անցորդ և Գալուստ, խնդրում եմ ինձ բացատրեք, ինչպիսի՞ սկզբունքներով խորհուրդ կտաք ապրել այս անցողիկ ու անիմաստ կյանքում: Ընդհանրապես, իմաստ ունի՞ ապրել: Խնդրում եմ պատասխանելիս եղեք անկեղծ: Շնորհակալություն:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Վալոդ, բարու եվ չարի սկզբունքները ինքը կյանքն է սէրմանում մարդու հոգում եվ կրոնը կյանքից է վերցրել այդ գաղափարնէրը: Իսկ Աստուց որեվե հրաշքի սպասէլը,նրան աղոթելը որ քեզ համար մի որեվե բան անի կարծում եմ սպառողական մտածողություն է: Կարծում եմ ինքդ քեզ պիտի ապավինես, քո գիտելիքներին եվ ոչ թե աղոթես որ քեզ մի բան տան: Երբ փոքր էի Մեծ մայրս մեզ իր թոռնիկներին Հայր Մերը «պահանջում» էր որ արտասանեինք կրոնական պատկերի առջեվ, քաղցրավենիք «առաջարկելով» եվ երբ հասնում էինք վերջին «բոլորին վերջն էլ մեզի» հարցնում էինք տատիկ ինչու մեզ վերջում տա… այ այս ստանալու սկզբունքը մինչեվ հիմա ինձ պարզ չէ: Կրոնը փաստորեն մարդու համար ինչ որ մի բան կամ հրաշքներ , «Դրախտ» ստանալու միջոց է Աստծուց… Սա իհարկե միմիայն իմ անձնական, գուցե պարզունակ կարծիքն է, որի համար կներեք:
      Հարգանքներով, Գալուստ

  32. Vlad says:

    Կոռեկտության մեջ դժվար է ավելի լավ գրել այս մասին:
    Ա. Աբրահամյանը իրավացի է. եթե ասում են սա հայ է, սա չէ, ուրեմն անհրաժեշտ է փաստաթղթավորել: Բացի դա, եթե ասողիկներն ասում են աթեիստը հայ չէ, պետք է նշեն – ապա ով է այդ մարդը ազգությամբ (չէ որ նրանք չեն ասում “ով հայ քրիստոնյա չէ, մարդ չէ”, այլ` “հայ չէ”: Իսկ մարդն ազգությունից դուրս չի կարող լինել):
    Ուրեմն, հավատացյալներին թող վկայական տան նրանց հայ լինելու մասին, իսկ մեզ` վկայական մեր այլ ազգության մասին:
    Այ էստեղ շատուշատ հարցեր են առաջանում պ-ն Աբրահամյան, կոռուպցիոն ռիսկեր: Փող չտաք` ասողիկը կգրի չուկչա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031