Այսօր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «EWE-Arena» մարզապալատում 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար ռինգ են մտնելու Արթուր Աբրահամն ու իտալացի Ջովանի դե Կարոլիսը:
Երեկ ուշ երեկոյան կայացավ մրցակիցների կշեռքի արարողությունը եւ երկուսն էլ տեղավորվեցին պահանջվող քաշի շրջանակներում: Աբրահամը կշռեց 76,2 կգ, Կարոլիսը` 75,6: Աբրահամը Կարոլիսից ծանր է վեց հարյուր գրամ, իսկ վերջինն Արթուրից բարձրահասակ է ինը սանտիմետրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ