Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեժնեւյան ժամանակաշրջանի դանդաղաքայլ վերադարձը մի լավ բան չի խոստանում»

Հոկտեմբեր 26,2013 10:14

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրի սյունակում գրել է.

-Երեկ Քոչինյանի կիսանդրին են կանգնեցրել Երեւանի կենտրոնում, որտեղ վաղօրոք նաեւ փողոց էին անվանակոչել նրա անունով: Կիսանդրին էլ շատ նման է սովետի հնաբույր հուշարձաններին, որ թվում է` անցյալի էջերից եկել-հառնել է Երեւանի կենտրոնում: Թերեւս երկրի ընդհանուր մթնոլորտն է այսպիսին՝ համաժողովների, համագումարների, հանդիսավոր նիստերի տրամադրող, ու նաեւ դա է պատճառը, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ՀՅԴ հիմնադիր Սիմոն Զավարյանի 100-ամյակի միջոցառումների շարք է անում: Ու թեեւ այս դեպքում խոսքը սովետական գործչի մասին չէ, բայց միջոցառումների բնույթը, ձեւը, բովանդակությունը ախր շատ է սովետական:

Սա 70-ամյա ծանր ժառանգության հետեւանքն է, երբ սովետական պաթետիզմից ու կեղծ հոբելյանական արտիստիզմից ազատվել չի ստացվում: Անգամ եթե կազմակերպիչները ոչ մի կապ չունեն սովետի ու նրա ժառանգության հետ: Ես վախով եմ հետեւում, թե ուրիշ ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում, եթե Ռուսաստանի հետ սիրախաղերը շարունակություն ունենան: Բրեժնեւյան ժամանակաշրջանի դանդաղաքայլ վերադարձը մի լավ բան չի խոստանում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031