«Հարավային դարպաս» Սուրբ Խաչ եկեղեցու բակում կայացած միջադեպը Վրաստանի նախագահը մեկնաբանում է հետևյալ կերպ.
«Նախ, առաջինը՝ այս մարդը պատիժ է կրել: Երբ նա հայտարարեց լկտիաբար որ Ախալքալաքում ոչինչ չի արված վերջին 10 տարիների ընթացքում, դա շատ է հիշեցնում մեր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հռետորությանը, որ մենք կործանել ենք Վրաստանը վերջին 10 տարիների ընթացքում: Ով Ախալքալաքում աչքեր և ականջներ ունի, իսկ այստեղ ապրում են շատ խելացի, աշխատասեր մարդիկ: Ես նրանց շատ եմ սիրում հատկապես նրա համար, որ նրանք աշխատասեր են, կուլտուրական և գնահատում են ուրիշների կուլտուրան և աշխատասիրությունը: Այստեղ ես ինձ լիարժեք իմ տանն եմ զգում: Երբ այս մարդկանց մոտ ասում են, որ այստեղ ոչինչ չի արվել դա ուղղակի այնպիսի անխխճություն է, որ էլ ասելու չէ», – ասաց նախագահը, հավելելով, որ Չախալյանը կապ ունի կառավարության հետ, և, որ դա պետք է մտահոգի ախալքալաքցիներին:
«Եվ դրանից հետո երբ Չախալյանի հռետորախոսությունը այդքան համընկնում է Իվանիշվիլիի հռետորությանը, ախալքալաքցիները այդ մասին պետք է մտածեն: Նրանք երկուսն էլ ասում են որ մենք կործանել ենք Վրաստանը՝ Ախալքալաքը: Նրանք քարոզում են «Միացյալ ազգային շարժման» դեմ , դա ինչի մասին է խոսում, որ նա ունի կոնկրետ կապ կառավարության հետ: Նրա եղբորը, ում դատում էին ձեր կարծիքով ինչու՞ ազատ արձակեցին: Բացահայտ պարզ է, որ հատուկ կապ կառավարության հետ, որը ընդգծվում էր հայտարարություններով, որտեղ նրանք զարմանում են թե ինչու են հայերը ապրում Վրաստանում: Հենց այդ կառավարության հետ հիմա հայերի իրավունքների այս ինքնակոչ պաշտպանի հետ կապի մասին թերևս պետք է խորհեն», – ասաց նա:
Քրիստինե Մարաբյան
Ախալքալաք