Քուվեյթի ֆուտբոլի առաջնության «Ալնասեր»-«Ալրաբի» թիմերի հանդիպման ժամանակ կռիվ է բռնկվել:
Դա Քուվեյթում սովորական երեւույթ է: Սակայն այս մեկը տարբերվում է մյուսներից, քանի որ կռվողները ոչ թե ֆուտբոլիստներն էին, այլ՝ մրցավարը: Նրա նյարդերը չեն դիմացել եւ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելուց հետո մի քանիսին հեռացրել է խաղադաշտից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, արտաքինով Չակ Նորիսին հիշեցնող մրցավարը ելքի ճանապարհն է ցույց տվել նաեւ մի շեյխի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ