Հոկտեմբերի 22-ին Վազաշեն գյուղի տարածքում ադրբեջանական գնդակոծությունիզ զոհվեց ժամկետային ծառայության մեկ զինվոր, 3-ը վիրավորվեցին: Դրանից հետո անվտանգության նկատառումներով Իջեւան-Բերդ ճանապարհը փակ է:
Տավուշի մարզկենտրոնի հետ Բերդի տարածաշրջանի հետ կապն իրականացվում է շրջանցիկ, սարերով ձգվող Գանձաքար-Իծաքար ճանապարհով:
Բերդի տարածաշրջանի բնակիչները «Առավոտի» թղթակցին ասացին, որ արդեն 4 օր տարածաշրջանում պետավտոտեսչության ոչ մի մեքենա չկա, մինչդեռ նախկինում պետավտոտեսչությունը սահմանամերձ այդ տարածքում ակտիվորեն էր աշխատում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ