Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Դինքի գործով կասկածյալը հանդիպել է Պապին դեմ մահափորձ գործած Աղջային

Հոկտեմբեր 25,2013 21:21

Հրանտ Դինքի սպանությունը դրդելու մեջ կասկածվող Էրհան Թունջելը վերջերս հանդիպել է նախկին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ 1981թ. մահափորձ գործած Մեհմեթ Ալի Աղջայի հետ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

Թունջելը, որը 38 օր գտնվում էր փախուստի մեջ, հայտնաբերվել է հոկտեմբերի 23-ին,  ձերբակալվել՝ 24-ին: Նա թաքնված է եղել Ստամբուլի Կումբուրգազ թաղամասում, թեպետ, ըստ «Հյուրիեթ»-ի ստացած տեղեկությունների, տեղացիներն ու ոստիկանությունը տեղյակ էին, թե ով է նա:

Աղջայի հետ նա հանդիպել է սրճարանում ընդհատակում գտնվելու ժամանակ և ասել. «Ես ձեր մեծ երկրպագուն եմ», – «Հյուրիեթ»-ին ասել է իրենց աղբյուրը, որի անունը թերթը գաղտնի է պահում:

Նրանք հետագայում մի շարք առիթներով նույն վայրում շարունակ հանդիպել են և «երկարատև զրույց ունեցել», ըստ ականատեսների վկայության:

Սրճարանը տրամադրել էր Էլազիգ նահանգից Թունջելի ընկերը: Ընդհատակում գտնվելու ժամանակ Թունջելը հիմնականում ծովի մոտ էր իր ժամանակն անցկացնում՝ գիրք կարդալով:

«Նա իր հետ ուներ երկու բջջային հեռախոս, ծխախոտ և գրքեր: Նա շատ չէր խոսում: Մենք տեսնում էինք նրան Էլազիգի իր ընկերոջ հետ զրուցելիս և երբեմն ոստիկանության հետ: Ոստիկանները նրան դիմում էին «Պարոն Էրհան», – թերթին ասել են ականատեսները:

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի 2007թ. սպանության ժամանակ Թունջելը եղել է Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031