«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր էլ նախորդ օրերի պես կեսօրին հավաքվեցին Մաշտոցի պուրակում եւ որոշեցին իրենց ակցիայի երթուղին: Այսօր նրանց ակցիան Նորքի երկրորդ զանգվածում էր՝ շուկայի հարեւանությամբ:
Ի տարբերություն նախորդ օրերի այսօր Մաշտոցի պուրակում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ կարմիր գլխարկավորները, չկային: Նրանք ակտիվիստներին սպասում էին հենց Նորքի երկրորդ զանգվածում:
Այստեղ մի քանի անգամ միջադեպեր գրանցվեցին երկու կողմերի միջեւ: Նախ` մի ագրեսիվ տղամարդ հարձակվեց նախաձեռնության անդամներից մեկի վրա, որը տեսանկարահանում էր ակցիան, ձեռքից քաշքշեց, հարվածեց, պահանջեց ներկայանալ: Վրա տվեց Նախաձեռնության ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը. «сопляк,արի ստեղ, եկել ես պրովոկացիա՞ներ անելու»:
Ակտիվիստները մի քանի անգամ պտտվեցին շուկայի հարեւանությամբ՝ անցորդներին կոչ անելով բոյկոտել Yerevan City սուպերմարկետների ցանցը. «Մի՛ այցելեք այդ սուպերմարկետ, Ձեր առեւտուրը կազմակերպեք փոքր եւ միջին խանութներից, ձեր գումարները տրամադրեք փոքր եւ միջին բիզնեսին: Այցելելով Yerevan City՝ դուք գումարներ եք վճարում այն օլիգարխին, որը ձեր գումարներով քանդում է մեր հուշարձանն ու պետությունը»:
Կարդացեք նաև
Մի քանի անգամ Սամվել Ալեքսանյանի պաշտպանները ագրեսիվ պահվածք ցուցաբերեցին, նրանցից մեկը հարձակվեց ակտիվիստներից մեկի վրա, հանեց դեղին գլխարկն ու գցեց մի կողմ, հետո էլ հրեց: Միջամտեցին Ոստիկանները: Ավելի ուշ կարմիր գլխարկակիրները նաեւ կանգնում էին դեղին գլխարկակիրների դիմաց, արգելում նրանց առաջ շարժվել:
Հետո ոստիկանները բաժանեցին նրանց եւ թույլատրեցին քայլել զուգահեռ մայթերով: Սամվել Ալեքսանյանի պաշտպաններն էլ ակտիվիստներին անվանում էին «բոմժեր, գրանտակերներ»: Անցորդներին էլ հորդորում էին չլսել «գրանտակերների» հայտարարությունները:
Որոշ կարմիր գլխարկակիրներ անցորդների ձեռքերից մի քանի անգամ վերցրին ու պատռեցին ակտիվիստների բաժանած թղթերը, որոնք «Ծածկած շուկայի» ՝ որպես հուշարձանի խաթարման մասին էին տեղեկացնում:
Սամվել Ալեքսանյանի պաշտպանները նաեւ հայհոյում էին ու միջնամատ ցույց տալիս ակտիվիստներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ակտիվիստները, նրանք երկրի՝ սերն են, հույսը և հավատը: Ցավոք, որ մեր ժողովրդի դատողությունը այնքան է, որ կարծում է, թե՛ դա մի կռիվ է՝ նրանց և մի զիբիլ լֆիկի, կամ լֆիկազգիների միջև:
Երկիրը կործանման եզրին է՝ հասկացեք, մինչև խոզի բդի մասին մտածելը,՝ դեռ երկու ամսից ավել կա, մտածեք երկիրը անառակաբարոների ձեռքից փրկելու մասին, հետո շատ ուշ կլինի:
Տպավորություն է ստեղծվում, թե նացիստական գերմանիայում 30-ական թվականներին ընթացած SA-ի և SS-ի՝ դարջնագույնների և սևերի ծեծկռտուկն է: Դե ինչ, պատմությունը կրկնվելու միտում ունի. վերջը լավ լինի:
Դեղին գլխարկներով մարդիկ, դա հիմնականում այն մարդիկ են ովքեր չեն խմել հայաստանի ջուրը, քանի որ հայտնվել են Հայաստանում չգիտես երբ և որտեղից: Նրանց նպատակը անհնազնդության ակցիաներ անցկացնելն է, նրանք հանդես են գալիս բնակչության չնչին մասի անունից: Նրանք ստանում են արտասահմանից գրանտ էր և կատարում են պատվիրատուների հանձնարարությունները: Առավոտի լրագրողին ուզում եմ հիշեցնել, որ գրանտակերները ձեր լուսաբանած երթի ժամանակ հարվածել են մի երեխայի, որը իմ տեղեկություններով տվյալ թաղամասի բնակիչ էր : Ասեմ ձեզ, որ ունեմ տեսանյութ ու կխնդրեի ձեզ լուսաբանեիք կատարվածի երկու կողմը: