Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը:
Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու որոշմամբ: Ըստ այդմ, Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:
Կարդացեք նաև
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են նաև Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները և երևանցիներ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն