Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ էին Իջեւանում ցերեկը վառվում գիշերային լուսավորության լամպերը

Հոկտեմբեր 25,2013 20:23

Հոկտեմբերի 25-ին Իջեւանում բացվեց արվեստի փառատոն: Ժամը 14.30-ի սահմաններում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ այցելեցին Իջեւանի Ազատամարտիկների հրապարակ, ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին, դիտեցին այդ հրապարակում վերջերս տեղադրված, մետաղի ջարդոնից ստեղծված ժամանակակից քանդակները: Այնուհետեւ վարչապետն ու նրանց ուղեկցող պաշտոնատարները այցելեցին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի Իջեւանի գրասենյակ: Տիգրան Սարգսյանը եւ նրան ուղեկցողները ոտքով քայլեցին Իջեւանի Անկախության փողոցով,այցելեցին քաղաքի արվեստի դպրոց:

IMG_0070

Շատրվանների հրապարակում ունեցած իր ելույթում քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ արվեստի փառատոնը շարունակությունն է 1985-1991թթ. Իջեւանում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումի, որի ընթացքում ստեղծվել է շուրջ 100 քանդակ: Իջեւանի քաղաքապետարանի, ՓՄՁ ԶԱԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ճապոնական «Ջայկա» ծրագրի միջոցով, շուրջ 20 միլիոն դրամով (որից 3,5 միլիոնը համայնքի ներդրումն է) իրականացվեց արվեստի փառատոնի ծրագիրը: Այդ ծրագրով վնասված քանդակները նորոգվել են, քանդակների մի մասը զբոսայգուց տեղափոխվել է գետափնյա փողոց, անցկացվել է քանդակների գիշերային լուսավորության ցանց: Ի դեպ, հոկտեմբերի 25-ի ցերեկը քանդակների լույսերը միացվել էին եւ դրանց հետ վառվում էին Իջեւանի փողոցների գիշերային լուսավորության բոլոր լամպերը:

Իջեւանի կենտրոնում տեղադրվել էին բացօթյա տաղավարներ, որտեղ ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ գործող Տավուշի մարզի սնունդ, գեղարվեստական իրեր թողարկող ձեռնարկությունները ներկայացրել էին իրենց արտադրանքը; Վարչապետը եւ նրան ուղեկցող պաշտոնատարները այցելելով տաղավարներ՝ ծանոթացան ցուցադրված արտադրանքին: Արվեստի փառատոնի շրջանակներում Աշոտ Բլեյանի ղեկավարած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի սաները նկարազարդել են բնակելի շենքերից մեկի կամարը եւ Իջեւանի մարզադպրոցի պատը: Իջեւանի Շատրվանների հրապարակում ելույթ էր ունենում ազգագրական համույթ : Հոկտեմբերի 25-ի երեկոյան Իջեւանում պետք է կայանա «կրակների շոու»: Վարչապետն ու նրան ուղեկցող պաշտոնատարները Իջեւանից մեկնեցին սահմանամերձ Ոսկեպար ,ուր մասնակցեցին համայնքային կենտրոնի բացմանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն Թամրազյան says:

    Որովհետև. «Գեղեցիկ է Իջևանը,նամանավանդ լույսերով »

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031