Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լկտիություն է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ու մյուս կողմից նպաստներ կտրելը». Վահան Թումասյան

Հոկտեմբեր 25,2013 19:29

Aravot.am-ի հետ զրույցում մյուս տարվա հուլիսից մոտ 186 հազար մարդու,  այդ թվում  600 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մտադրության մասին այսպիսի խիստ գնահատական հնչեցրեց Գյումրու սոցիալապես անապահով մարդկանց հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը:

«Բա կարելի՞ է  աղքատ հասարակություն ունեցող պետության մեջ, կոռումպացված  համակարգում պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել: Եթե պատճառաբանում են, որ նպատակ ունեն նվազեցնել կոռուպցիան, հեքիաթներ են: Պաշտոնյաները մասսայաբար բիզնեսմեններ են, օլիգարխներ են  և գրեթե 90 տոկոսով որոշակի կապիտալ ունեցող մարդիկ են: Այդ առումով իրենք կոռուպցիայի դեմ չեն կարող պայքարել, որովհետև բիզնեսմենը, օլիգարխը էնքան միջոցներ ունի, որ ինքը երբեք էդ աշխատավարձով չի ապրի, բայց կոռուպցիային  էլ մշտապես կդիմի ու հեշտ ապրելակերպից չի հրաժարվի: Սա պարզապես  արհամարհանք է սեփական ժողովրդի հանդեպ, մի կողմից պաշտոնյաների աշխատավարձը  բարձրացնելու, մյուս կողմից` սոցիալական նպաստ կտրելու մասին օրենք ընդունելը: Դա անում են մի նպատակով` աղքատությունը խորացնելու  համար: Այնպես են անում, որ մարդիկ մտածեն օրվա հացը հայթայթելու մասին ու  այլ մտածմունք, պահանջ  չհամարձակվեն ներկայացնել,  ասենք պետական շահեր, քաղաքականություն, կրթություն, հանկարծ սովորական մարդը չմտածի, որ հաց ուտելուց բացի կարելի է նաև իր երեխային էլ բարձրագույն  կրթության տալ: Սա ես համարում եմ դիտավորյալ քայլ, էնպես չէ, որ իշխանությունները այնքան ապուշ ու  հիմար են , որ իրենք չգիտեն ինչ են անում: Սա նպատակ ունի հասարակությանն էլ ավելի աղքատացնելու ու այլ պահանջներից շեղելու: Բյուջեում երևի որոշակի գումար է  կուտակվում,  մտածում են գումարն ինչպե՞ս տնօրինեն, հո՞ չպիտի մտածեն աղետի գոտում բնակարանաշինություն անելու  կամ թոշակ-նպաստ բարձրացնելու մասին, բա ամոթ չէ՞ նման բան մտածեն»:

Մեր այն հարցին էլ` չե՞ք կարծում, որ Գալուստ Սահակյանը` պատգամավորներին տված իր`«Ձեզ պե՞տք չի այդ փողը, վերցրեք, տվեք մի որբանոցի» խորհրդով ինչ-որ տեղ  հաստատում է,  որ շատերին  հավելյալ աշխատավարձ պետք չէ, մեր զրուցակիցն ասաց, որ Գալուստ Սահակյանի պես «էքսցենտրիկ մարդու» խոսքերը մեկնաբանելը իր արժանապատվությունից ցածր է համարում: «Ինքը կարող է ամեն օր մի անկապ բան ասել,  զարմանում եմ, որ լուսաբանում, անդրադառնում են էդ մարդու անկապություններին», -ասաց Վահան Թումասյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Osanna says:

    Բա ես ժողովուրդը վարձավճարները ինցպես է վճարելու ……………

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031