Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը սպառնաց սանկցիա կիրառել դատախազի նկատմամբ

Հոկտեմբեր 25,2013 18:37

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր ՀՀ քիք-բոկսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկ, ԱՊՀ, Եվրոպայի,աշխարհի ոսկե մեդալակիր, գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:

Դատական նիստին քրեակատարողական հիմնարկից ժամանակին բերվել էր ամբաստանյալ Վարաժ Մանուկյանը, ներկայացել էր նրա պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ լուսինե Մարտիրոսյանը:

Սակայն չէր ներկայացել մեղադրանքը պաշտպանող դատախազը` Հրանտ Չախոյանը, որը բանավոր տեղեկացվել էր, թե սպանության գործով` «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով չի կարող մասնակցել նիստին:

Մեր տեղեկություններով, երկրորդ զանգվածում սպանվել էր քառասունամյա մի աղջիկ, եւ նա հենց այդ դեպքն էր նկատի ունեցել:

Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատախազի կողմից անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, եւ ասաց, որ հաջորդ նիստին սանկցիա կկիրառի նրա նկատմամբ: Ի դեպ, նկատենք, որ Դավիթ Հարությունյանը դատական նիստը սկսեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա բռնարարքների գործով դատական նիստն ավարտելուց անմիջապես հետո, ճիշտ ժամանակին, առանց մեկ րոպե հանգստանալու:

Հիշեցնենք, որ 2011թ.սեպտեմբերի  20-ին Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի մոտ սպանվել էր Դավիթ  Օհանյանը:

Սպանության համար մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալի նկատմամբ:

Ամբաստանյալն իր կարճատեւ ցուցմունքի ժամանակ հայտնել էր, որ դանակով հարված է մեկ այլ տուժողի Հակոբ Բուդաղյանին, իսկ Դավիթի սպանության հետ ինքը կապ չունի:

Այս գործով «գաղտնի» վկաներից մեկը հայտնել էր. «Վարաժի հետ էին Բորիկի տղա Լոլոն, Չոռնի մականունով Արմենը, որի հայրանունը Ռոբերտ է` Հայրապետյան, Ճուտը, , որի անունը Դավիթ է, ազգանունը Օհանյան, հայրը մահացած է:Այդտեղ էր նաեւ  Հակոբը, ազգանունը Բուդաղյան, որին շատ լավ ճանաչում եմ, Նարեկն ու նրա երեք-չորս ընկերները: Ասեմ, որ Վարաժը , Նարեկն ու նրա երեք-չորս ընկերները  մի կողմից էին կռվում, Հակոբի, Դավթի, Չոռնիի, Լոլոյի հետ, այն անձինք էլ կային, որոնց չճանաչեցի: Նարեկն ու Վարաժը, երեք-չորս ընկերները հարվածում էին Լոլոյին, Դավթին, Հակոբին, Չոռնիին, նրանց ընկերներին, որոնց դեմքերը չհասցրեցի տեսնել, որ ճանաչեմ»:

Վարաժ Մանուկյանն ընդունել է միայն Հակոբ Բուդաղյանին դանակով վնասվածք հասցնելու մեղադրանքը, ասելով` ինքը մարդասպան չէ, եւ Դավթին չի հարվածել:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031