Այսօր` հոկտեմբերի 25-ին, Նոր Նորքի 2-րդ և 3-րդ զանգվածների տարածքում անցկացված Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին: Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար հարձակվում էին երթի մասնակիցների վրա, փակում նրանց ճանապարհը, հայհոյում էին, վիրավորում, կաղիններ, քարեր և այլ առարկաներ էին շպրտում նրանց վրա, մինչդեռ ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս այդ հակաօրինական գործողությունները և անտեսում էր դրանք մատնացույց անող երթի մասնակիցների բողոքները: Բացի այդ, ոստիկանությունը բավարար տարածություն չէր ապահովում երթի մասնակիցների ու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջև և թույլ էր տալիս, որ վերջիններս անարգել կերպով թափանցեն երթի մասնակիցների շարքերը և նրանց հետ փորձեն բախումներ հրահրել: Բախումներից հնարավոր եղավ խուսափել միայն երթի մասնակիցների զսպվածության և ինքնատիրապետման շնորհիվ:
Նախախորհրադարան