Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին

Հոկտեմբեր 25,2013 17:52

Վաղը` հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Բոլոր ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես և տեղում ծանոթանալ ներկայացված խաղերին ու խաղալ համակարգիչներով կամ շարժական սարքերով:

_MG_0754

Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 26 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էր 19 խաղ): Մասնակիցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե՜ պատանիներ թե՜ տեղացիներ և թե՛ արտերկրում ապրող հայեր:  Եզրափակիչ փուլ անցած նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց:

«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Orange-ը մեծ ոգևորությամբ է մասնակցում այս ամենամյա նախագծի իրականացմանը, որը թույլ է տալիս նորանոր տաղանդներ բացահայտել, աջակցել նոր թիմերի, նախագծերի ու ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաև խթանում է Հայաստանում խաղային ոլորտի զարգացմանը՝ մի ոլորտ, որը բուռն վերելք է ապրում ամբողջ աշխարհում», ասաց Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ»,  «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն-Junior»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից երրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo  կազմակերպություններից:

 

Օրանժ Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031