Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն առաջին անգամ կներկայացնի արվեստի իր գործերը: Նրա աշխատանքները տեղ են գտել «Զինաթափվելու ժամանակը» ցուցահանդեսում: Հայտնում է «Մետալ Վանի» պարբերականը:
Հոլիվուդի «Փրոջեքթ» պատկերասրահում Թանկյանի գործերից կցուցադրվի 22 աշխատանք՝ նկարներ, ձայնային աշխատանքներ և քանդակներ, յուրաքանչյուր գործը Թանկյանը զուգորդում է հատուկ երաժշտությամբ:
«Այս գաղափարը միտքս եկավ, երբ հասկացա, որ այսօր երաժշտությունն արժեզրկվել է և դարձել չափազանց նյութական, այդ իսկ պատճառով ես ցանկացա ստեղծել բացառիկ մի բան… ինչ-որ եզակի բան, որ երբ ինչ-որ մեկը շփման մեջ մտնի հետը, դառնա միակ մարդը, որն ապրում է այդ փորձառությունը: Իմ նպատակն է, որ մարդիկ տեսնեն երաժշտությունն ու լսեն արվեստը: Օգտագործելով ժամանակակից ծրագրերը՝ մենք կարողացանք նոր մակարդակի հասցնել Կանդինսկու «Սինեսթեսիա»-ն», – ասել է Թանկյանը:
Ցուցահանդեսը տեղի կտևի նոյեմբերի 15-ից 21-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ