Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Գալուստ Սահակյանը երբեք նախահարձակ չի լինի»

Հոկտեմբեր 25,2013 17:17

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հաճախ սուր արտահայտություններ է անում իր ընդդիմադիր գործընկերների, հատկապես՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Այսօր նա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Զարուհի Փոստանջյանին ասել է՝ «Դժվար է գործ ունենալ վիրավոր ու բութ հավատացյալի հետ»:

Ավելի վաղ նա Զարուհի Փոստանջյանին համեմատել էր մայրուղու վրա կանգնող կնոջ հետ՝ ասելով, որ ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենա կանգնեցնեն, ու մեքենաները չկանգնեն՝ դրանից նեղանան»:

Հիմա հատկապես, երբ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պատգամավորի վարքագծի կանոնները», Գալուստ Սահակյանի այս եւ նման արտահայտությունների հետ կապված, մենք զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Նրա խոսքերով՝ «Սուր արտահայտություններ անելը վիրավորանք չի, գիտե՞ք: Սուր արտահայտություններ կարող են լինել բազմաթիվ մեծ գործիչների ցիտատների մեջ, որոնք գրքերում գրվում են եւ այլն: Գալուստ Սահակյանը երբեք նախահարձակ չի լինի: Ես չեմ ողջունում որեւէ մեկին վիրավորելու վարքագիծը»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է իր խմբակցության ղեկավարին պատժել նման արտահայտությունների համար՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Նախ առաջինը, վիրավորանք է դա, թե ոչ, պիտի դեռ որակես: Եթե դուք չեք արել որեւէ բան, որը արժանի է ձեզ վիրավորելու, վստահաբար կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանը ձեզ չի վիրավորի երբեք»:

Մեր հարցին՝ այսինքն, եթե ընդդիմադիրի որեւէ քայլին , ասածին ի պատասխան է վիրավորում՝ ընդունելի՞ է՝ նա պատասխանեց. «Նա նույնիսկ պատասխանի արժանի 10 դեպքից 9-ին չի պատասխանում, այ էն մեկի մասին չեմ կարող ասել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և այսօրվա,,Հայ,, կնոջ պատկերը, որը գալուստ սահակյանի հետ մեկ տեղ կարող են ըստ իրենց
    բարոյական նորմերին համապատասխան՝ ցանկացած լկտի արտահայտություն որակավորել որպես
    նորմալ երևույթ:

  2. Azat khosq says:

    Ինձ թվում է շատ ավելի ոչ կոռեկտ էր /մեղմ ասած/ Զարուհի Փոստանջյանի պահվածքը ԵխԽՎ-ում՝ սեփական երկրի նախագահին ի ցույց աշխարհի անպատվելիս, այնպես որ Գալուստ Սահակյանի և մնացածի պատասխանները դրա մոտ, ինչպես ասում են, ընդամենը ծաղիկներ են…: Այստեղ իսկապես շատ ավելի մտածելու տեղիք է տալիս Փոստանջյանի բարոյական նկարագիրը…: Հուսով եմ այս կարծիքս կայքը ևս կհրապարակի՝ տուրք տալով բազմակարծության ապահովմանը…:

  3. Maxim says:

    Թե Azat- ը ինչ ազգակցական կապ ունի՝ Ազատիչի հետ, դժվար է ասել, բայց որ նույն բարոյական
    նորմերից են սնվում՝ փաստ է, որոնց համար բնականաբար Փոստանջյանի բարոյական նորմերը սրանց խելքի բանը չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031