Ուկրաինայի Թյուրք-կարապալկայան ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է կազմակերպվում: Հաղորդում է «Գրուզինֆորմ» լրատվականը:
«Իմ աղբյուրներից ես իմացել եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է կազմակերպվում, որի նպատակն է Ադրբեջանում «հեղափոխություն» բեմադրելը, որը պետք է տարածվի մինչև Ղազախստան, Թուրքմենստան և Ուզբեկստան… Որոշ շրջանակներ փորձում են Ադրբեջանի վրա «Արաբական գարնան» պես «հեղափոխություն» կապել, իսկ հետո ուզում են ներմուծել այն Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ռուսաստան: Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն: Հետո ուշ կլինի և հետևանքներն աղետալի կլինեն ամբողջ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի համար», – ասել է Գյուլմամեդովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ