Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի տոնայնության կոշտացումը անսպասելի չէր՝ կարծում են փորձագետները

Հոկտեմբեր 25,2013 16:13

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 23-ի նիստում կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին:

Այդ բանաձեւում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք, ըստ Եվրոպական խորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Մասնավորապես, ասվում է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում:

Տեքստում կա հետեւյալ միտքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված 2009 թվականի լ՛Աքվիլայի համատեղ հայտարարությամբ: ՄԱԿ-ի այդ բանաձեւերը հայկական կողմի համար ընդունելի չեն մասնավորապես նրանով, որ դրանցում խոսք է գնում նաեւ ազատագրված տարածքների հանձնման մասին:

«Առավոտը» Հայաստանի՝ եվրոպական կողմնորոշում ունեցող փորձագետներից հետաքրքրվեց, թե ինչպես են գնահատում այս բանաձեւը:

Gevorg-Ter-Gabrielyan«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց, որ դեռ սեպտեմբերի 5-6 –ին է ինքը կանխատեսել, որ ՄՄ մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Եվրամիությունից գալու է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ ավելի կոշտ դիրքորոշում. «Դա էլ հիմա կատարվում է, մինչ այդ էլ եղավ՝ որոշ երկրների կողմից»:

Haykak_09Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը նախ նշեց, որ ինքն իրեն Ղարաբաղի հարցով մասնագետ չի համարում, բայց նաեւ ավելացրեց. «Որքան հասկանում եմ՝ եվրոպացիները փորձում են ինչ-ինչ լծակներ գործադրել, սակայն իրենց անդրադարձը չի հակասում մադրիդյան սկզբունքներին, ոչ էլ իրենց վարած քաղաքականությանն ու դիրքորոշմանը: Այս ամենը պետք է դիտարկել երեկ Սերժ Սարգսյանի կողմից եվրասիական ինտեգրման ավելի խորացմանն ուղղված քայլի համատեքստում նույնպես»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կիսագրագետ մարդու՝ կիսագրագետ քաղաքականություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031