Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները բողոքի երթ արեցին

Հոկտեմբեր 25,2013 14:55

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբն այսօր նամակ էր տարել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և արդար վճիռ կայացնել:

«Վոլոդյա Ավետիսյանը մի ազնիվ սպա էր, որը դուրս էր եկել փողոց և ասում էր՝ բավական է, լուծեք այս հարցը: Մենք այսօր պահանջում ենք դատախազից՝ ապահովել օրինականությունը երկրում և անմիջապես ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը :

Թե ինչ ակնկալիքներ ունեն ազատամարտիկներն այդ նամակից, Գագիկ Սարուխանյանը ասաց. «Մի մարդ, որը իր երկրում արդարության համար պայքարի է մղվում, ակնկալիքներ ունի օրինական երկիր ստեղծելու համար, մեր ակնկալիքներն այդքան են»:

Նամակում վեց-յոթ ազատամարտիկի ստորագրություն կա, բայց այդ պահանջի համար 700 ստորագրություն է հավաքվել, որն արդեն ներկայացվել է Վերաքննիչ դատարան, սակայն, ըստ նրա, դատարանն անտեսել է այդ փաստը. «Մենք չենք ուզում այդ 700 ստորագրության պատճենները ներկայացնել այստեղ, մենք դա ներկայացրել ենք Վերաքննիչ դատարան, երբ պահանջում և խնդրում էին դատավորից Ավետիսյանին գոնե գրավով բաց թողնել, այդ 700 ստորագրությունը հավաստիացնում էր, որ նա չի խոչընդոտի քննությանը, չի կատարի նոր հանցագործություն, ԱԺ-ի պատգամավորի ստորագրություն էլ կար, կային ազատամարտիկների, քաղաքացիների ստորագրություններ, բայց դրանք անտեսվեցին: Եվ մենք հիմա դադարեցրել ենք ստորագրահավաքը, քանի որ, եթե պատշաճ մարմինները կարող են անհարգանք ցուցաբերել 700 ստորագրության նկատմամբ, նրանք նույն վերաբերմունքը կցուցաբերեն նաև 2000 և ավելի ստորագրությունների նկատմամբ»:

Volodya AvetisyanՆամակը հանձնելուց հետո ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ նախաձեռնության ղեկավարը հայտարարեց. «Այս ակցիաները շարունակական են լինելու, մենք այսօր պայքարում ենք մեր օրինական երկիրն ունենալու համար, և մենք ընդամենը ուզում էինք տեղյակ պահել վարչապետին ու կառավարությանը, որ չենք լռելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031