Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Զավարյանին նվիրված միջոցառում Ազգային արխիվում

Հոկտեմբեր 25,2013 14:45

photo4 photoՀոկտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային արխիվում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սիմոն Զավարյանի մահվան 100 ամյակին: Դաշնակցության հիմնադիր անդամներից եւ ազգային նշանավոր գործիչներից մեկին նվիրված հերթական միջոցառումը, արխիվային նյութերի ցուցադրությամբ, լուսաբանում էր Զավարյանի կենսագրությունը եւ ծավալած գործունեությունը: Այդ գործունեության առավել իմաստալից եւ ընդգրկուն պատկերն ուրվագծելու համար ներկայացված էին նաեւ առնչվող կուսակցական փաստաթղթեր, վկայություններ, լուսանկարներ եւ այլ նյութեր:

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը:

Պարոն Վիրաբյանը շեշտեց, որ արխիվը, իր այս ցուցադրությամբ, փորձել է առավել ամբողջականորեն ներկայացնել , 19-րդ դարի վերջերին թափ առած ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից մեկին: Նա հակիրճ անդրադարձավ նշանավոր գործիչի կողմից ստեղծված եւ նրան առնչվող այն կարեւոր փաստաթղթերին, որոնք գտնվում են արխիվի տնօրինության ներքո եւ այս կարեւոր առիթով ներկայացված էին հանրությանը:

Այնուհետեւ խոսքը տրվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծեց, որ այս միջոցառումը սոսկ հարգանքի տուրք չէ Զավարյանի հիշատակին: «Կարեւոր է մեր օրերում, կուսակցական, պետական եւ առհասարակ հանրային շրջանակների համար Զավարյան անհատի գործունեության լուսաբանումը: Զավարյանի կյանքն ու գործունեությունը ուսանելի դաս է, թե բարոյական, թե քաղաքական ու թե հասարակական իմաստով»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

«Զավարյանը համարվում էր կուսակցության խիղճը, նա չափանիշ էր ազնվության ու ինքնազոհաբերման: Զավարյանի խոսքը խարազանող մտրակ էր նախ իր, ապա եւ ուրշների համար, որ պահանջում էր անկեղծ նվիրում, պահանջկոտություն ու նաեւ ինքնաքննադատություն: Բարոյականությունը նա արժեւորում էր որպես հիմք կուսակցական ու քաղաքական գործունեության համար: Այսօրվա մեր իշխանությունը եւս շատ դասեր կարող է սերտել Զավարյանի թողած ժառանգությունից:
Ապակենտրոնացման սկզբունքի հիմնական գաղափարախոսներից լինելով՝ Զավարյանը այդ գործելակերպի հիմքում տեսնում էր կառավարման ժողովրդավար ձեւը: Դրա մեջ էր նա տեսնում կուսակցության ուժը, անհատների ու կառույցների ինքնադրսեւորման հնարավորությունը: Միաժամանակ, ըստ Զավարյանի, դա մի սկզբունք է, որ հավաքական ու ժողովրդավար կառավարման հնարավորություն էր ապահովում առհասարակ: Այս իմաստով եւս Զավարյանը լավ ուսուցիչ է մեր օրերի համար: Եւ մասնավորապես մեր պետության համար»,- իր խոսքում նշեց Հրանտ Մարգարյանը:

Այնուհետեւ խոսքը տրվեց ՀՀ պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին: Էդիկ Մինասյանը անդրադարձավ Զավարյանի գործունեության տարբեր փուլերին, կարեւորեց նրա առանձնահատուկ դերակատարությունը ազգային ազատագրական պայքարի մեջ: Պարոն Մինասյանը կարեւորեց նաեւ այն ցուցադրությունը, որով ազգային արխիվը կարողացել է պատկերացում ստեղծել Զավարյան անձի եւ հասարակական, ազգային ու քաղաքական գործչի վերաբերյալ:

Ներկաները հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրված նյութերին:
Ինչպես նշեց արխիվի տնօրենը ՝Զավարյանի մահվան հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչեւ տարեվերջ:

Հիշեցնենք, որ Դաշնակցության հիմնադիր անդամի մահվան 100-րդ տարելիցին նվիրված հաջորդ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ի, Սիմոն Զավարյանի ծննդավայր Այգեհատ գյուղում՝ անմահ հայորդու շիրիմի մոտ:

ՀՅԴ մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031