Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ կազմակերպած Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

Հոկտեմբեր 25,2013 14:30

Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը, որին մասնակցում են 50 սրտաբան աշխարհի տարբեր երկրներից, 180-ը` Հայաստանից և Արցախից:
Համաժողովի բացմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոն, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, «Սրտաբանների եվրակովկասյան կոնգրեսի» գիտական խորհրդի նախագահ Փոլ Բառագանը և այլ գործիչներ, մասնագետներ:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի ներկայությունը համաժողովի բացմանը:
Հանդես գալով բացման խոսքով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ ողջունել Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովի մասնակիցներին: Այսօր Հայաստանը դարձել է սրտաբանության փայլուն կենտրոն` շնորհիվ նաև Փոլ Բառագանի: Վստահ եմ, որ գիտական ներուժի և գործնական հմտությունների համակարգմամբ, ինչպես նաև արտասահմանյան և տեղի
սրտաբանների արդյունավետ համագործակցությամբ այս համաժողովը կդառնա փորձի փոխանակման հրաշալի աղբյուր: Ուրախալի է, որ պարբերական են դարձել այս ձևաչափով հանդիպումները: Համաժողովի նպատակն է համախմբել հայ սրտաբանների ներուժը, նպաստել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի սրտաբանների համագործակցությանը»:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` ընթերցելով նախարար Դերենիկ Դումանյանի խոսքը, որտեղ մասնավորապես նշված էր. «Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում սրտանոթային հիվանդությունները մահվան առաջին պատճառ են հանդիսանում: Հետևաբար, շատ կարևոր է մասնագետների միջև փորձի փոխանակումը, ուրեմն նաև այսօրինակ համաժողովների կազմակերպումը»:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը սրտաբանության ոլորտում նորարարական հմտությունների փոխանակման հրաշալի հնարավորության, ինչպես նաև Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնողական աշխատանքների համար` «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը նշեց, որ պարբերական հանդիպումների կազմակերպումն արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ:
«Սրտաբանների եվրակովկասյան կոնգրեսի» գիտական խորհրդի նախագահ Փոլ Բառագանը նշեց, որ իր համար մեծ հաճույք է լինել Հայաստանում և ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո կազմակերպել սրտաբանների 4-րդ համաժողովը:
Համաժողովի հանդիսավոր բացմանը հաջորդեցին մասնագիտական զեկույցները:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031