Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը

Հոկտեմբեր 25,2013 14:33

Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի (FEDA) համատեղ կազմակերպած ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսահայ և 50 հայաստանյան գործարարներ :

Համաժողովին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի մասնակիցներին, նշեց. «Այս համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող մասնագիտական համաժողովներից հերթականն է, որը Երևանում է հավաքել ֆրանսիահայ գործարարներին ու ներդրողներին : Ֆրանսիայում և մասնավորապես Մարսել քաղաքում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր, դառնալով Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի, իրենց ավանդն են ներդնում Ֆրանսիայի զարգացման և տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվացման գործում : Հայաստանը հնարավորությունների երկիր է, և ֆրանսիական կապիտալի ակտիվացումը Հայաստանում լայն հեռանկարներ ունի»:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը իր գոհունակությունը հայտնեց այս համաժողովին ներկա լինելու համար : Երևանի և Մարսելի համագործակցությունը նշանակալի արդյունքների է հասել, և ֆրանսահայ գործարարների ու ներդրողների ներկայությունը համաժողովին նման համագործակցության բարձր մակարդակի վառ վկայությունն է :

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը կարևորեց համաժողովի կազմակերպումը, ինչը հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական դաշտում առավել խթանելու միտում ունի : Հայաստանը ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականություն է վարում և բարենպաստ դաշտ է ստեղծում օտարերկրյա գործարարների համար :
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը :

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան Հայաստանում արևմտյան առաջատար ներդրողն է : Դեսպանը կոչ արեց ֆրանսիական ձեռնարկություններին ներդրումներ անել Հայաստանում, որտեղ դրա համար կան նպաստավոր պայմաններ : Նա հորդորեց, որ հայկական ձեռնարկությունները ևս ներդրումներ անեն Ֆրանսիայի տնտեսությունում, որի դեպքում համագործակցությունը կլինի երկկողմանի, և շահեկան վիճակում կհայտնվեն երկու կողմերն էլ :
Ներկաները հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում կարևորեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի նախաձեռնությամբ 2013թ հունիսին Մարսելում Հայկական առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովի անցկացումը:

«ՀՀ ներդրումային միջավայրը և ներդրումային ծրագրերը» թեմայով զեկուցեց և տեսապատկերներով ներկայացրեց Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ Յուրի Մինասյանը :

«Ազատ տնեսական գոտիները Հայաստանում թեմայով հանդես եկավ և տեսաշարով ներկայացրեց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Վահագն Լալայանը» :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031